Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

Մեզնից ուզում են ոչ թե զիջումներ, Սահմանադրության փոփոխություն, ճանապարհ և այլն. մեզնից ուզում են ստանալ սպանված հասարակություն, անասնական հոտ, որն ամեն ինչ կտա ինքնակամ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։ Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետության կազմաքանդումը ներսից։ Այսօրվա մեր անասնական բարքերը, համակեցության կանոնների բացակայությունը, ներքին ագրեսիան, անհատի և հասարակության անկումը, համատարած հուսալքությունը մեզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետությունը կազմաքանդելու համար արտաքին ագրեսիա պետք չի լինելու։ Հարևան պետությունները, ի տարբերություն մեզ, սա շատ լավ հասկանում են։

Մեզնից ուզում են ոչ թե զիջումներ, սահմանադրության փոփոխություն, ճանապարհ և այլն. մեզնից ուզում են ստանալ սպանված հասարակություն, անասնական հոտ, որն ամեն ինչ կտա ինքնակամ։ Ու նրանք այս հարցում արդեն ահագին ճանապարհ անցել են։ Չկա «լիդերային» գիտակցումն այն բանի, որ հենց սա պետք է կասեցնել։ Բոլոր համակարգերում, սակայն, կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ուր է տանում այս ընթացքը։

Ներքին այլասերումից, ներքին կազմաքանդումից պետք է սարսափել ու կասեցնել այդ ընթացքը։ Վստահ եմ՝ այդպես են մտածում ընդդիմադիր համակարգերում շատերը, պետական համակարգում՝ մի զգալի շերտ, ուժայիններում՝ նույնպես, նույնիսկ իշխանական թևում ոմանց մոտ կա այդ անհանգստությունը։ Սա ներքին երկխոսության հնարավորություն է ստեղծում։ Այս հնարավորությունը պետք է օգտագործել։ Իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է դուրս գալ ստանդարտ մտածողության թակարդից։ Հիմա ստանդարտ լուծումներ չկան ու առաջիկայում չեն լինելու։ Պետք է պատրաստ լինել կարևոր հարցերի նայել այլ տեսանկյունից։ Սա պահանջում է զսպվածություն և սթափ միտք։ Սա պահանջում է միտք՝ առաջին հերթին։

Մեր երկիրը վերցնելու են՝ մեզ որպես հասարակություն ոչնչացնելուց հետո։ Այսօր մեր հասարակությունն արդեն ոչ մի բանից չի վիրավորվում։ Նորմալ, սոլիդ իշխանության պայմաններում, սակայն, ընդամենը մի քանի ամսում այդ վիճակը կփոխվի։ Ամոթ ու զարմանք կզգանք՝ գիտակցելով, թե ինչի էինք վերածվել։ Բայց որպեսզի ունենանք այդ նոր իշխանությունը, հասարակական փոփոխություններ են պետք։ Հավի- ձվի դիլեման է դառնում, բայց պետք է գոնե մինիմալ կետից սկսել։ Ի՞նչ անել, որպեսզի հասարակությունը նորից սովորի գոնե ամաչել և վիրավորվել։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ խոսքը անհատների մասին չէ, խոսքը հասարակության մասին է՝ իր յուրահատուկ կառուցվածքով, իր առանձին խմբերով, իր դրսևորումներով։ Ի՞նչ է պետք անել, որպեսզի հասարակությունն ամաչի և վիրավորվի իր հետ կատարվողից, պահանջի ու իրականացնի խոշոր փոփոխություններ։ Սա գոռալով չի լինելու, կոչերով չի լինելու, կիսատ-պռատ քայլերով չի լինելու։

Պետք է նախ հասկանալ՝ այդ հասարակությունն ինչ է։ Պետք է հասկանալ. եթե, ըստ սոցհարցումների, 75 տոկոսը չի վստահում ոչ մեկին, ապա արդյոք դա նշանակում է, որ 75տոկոսը չի վստահում պետության ապագայի՞ն։ Պետք է հասկանալ՝ իրականում ի՞նչ տոկոս է կազմում «մեծարգոների ենթամշակույթը» , և էլ ուրիշ ի՞նչ ենթամշակույթներ կան։ Պետք է հասկանալ՝ ի՞նչը կազդի այդ խմբերի քնած զգացմունքների վրա, և արդյոք դրանք իրոք քնա՞ծ են, թե՞ մենք պարզապես նրանց չենք հասկանում։

Պետք է հասկանալ, թե իրականում հասարակության կազմաքանդման ո´ր աստիճանին ենք հասել, և մեր հանրային նյարդի ո´ր կետերն են դեռ կենդանի և պիտանի՝ հետն աշխատելու համար։

Հայ հասարակության քանդումից մինչև հայկական պետության քանդում գուցե նույնիսկ կես քայլ չէ։ Սա պետք է զգաստացնի բոլոր նորմալ մարդկանց, և եթե կան իշխանության մեջ այնպիսիք, որոնք չեն ուզում իրենց վրա վերցնել պետության գերեզմանափորի դերը, պիտի օգտագործեն այսօրվա գուցե վերջին խաղաղ պահը՝ լուծումներ փնտրելու համար։ Իշխանության ներսում թե իշխանությունից դուրս, պետական համակարգում թե քաղհասարակության…

Ներքին հաշտության, երկիրը պահելու հարցի շուրջ ներքին երկխոսության, հանրային համաձայնության գաղափարը շատ կարևոր է՝ վատագույն սցենարներից խուսափելու համար», գրել է Հովհաննիսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031