Հաղորդավար Մերսի Ներսիսյանն ու ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Պետրոսյանը Կիրպոսի Լիմասոլ քաղաքում պատահաբար հանդիպել են ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային: «Ով կմտածեր, որ Կիպրոսի փողոցներում կհանդիպենք Ալլա Պուգաչովային, մի քիչ անհավանական է: Եվ պարզվեց, մենք 2 վախկոտներ ենք, որոնք քարացել են: Ու չենք կարողանում մեզ հավաքել ու գնալ, խնդրել լուսանկարվել, փոխարենը հետապնդում ենք այդ խեղճ մարդկանց: Նա լեգենդ է, լեգենդների դեպքերում կարելի է»,- ֆեյսբուքի սթորի բաժնում տեսանյութով կիսվել է զույգը:























































