5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուր ինքնավար շրջանում։ Չինաստանի սեյսմոլոգիական ծառայության հաղորդած տվյալների համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտ` Ակսու շրջանում, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ 2,7 միլիոն բնակչություն ունեցող այս շրջանում հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։


















































