Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն

Լրահոս

Սպասելի չէր իմ՝ որպես նախարարի, թեկնածու առաջադրելը, բայց առաջարկից հետո տվել եմ գիտակցված համաձայնությունը. Սրբուհի Գալյան

Սպասելի չէր, ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ ու տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին սպասելի՞ էր իր թեկնածության առաջադրումը, ապա` նշանակումը:

Հարցին՝ ՔՊ-ի մեղքի և պատասխանատվության բեռը, ձեր վրա էլ է ընկնելու, պատրա՞ստ եք դրան, նա պատասխանեց. «Ես նախկինում այդ բեռը ստանձնած արդեն եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, այդ պատասխանատվության գիտակցումը նաև պայմանավորել է իմ համաձայնություն տալը»: Նախարարը մտավախութուն չունի, որ ՔՊ-ի պատգամավորները մի օր էլ իր դեմ ստորագրահավաք կսկսեն: «Գործադիր մարմնում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը և մտահոգություններ ունենալ. կարծում եմ տեղին չէ»,- ասաց Գալյանը:

Նրա խոսքով՝ արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է առաջին հերթին և երկրորդը նոր արդարադատության համակարգի կայուն և միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը:

«Այս կոմպոնենտի պահպանմամբ մենք կփորձենք նախ վեր հանել խնդիրը՝ հասկանալու համար թե որտեղ է իրականում արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ, հետո կփորձենք կամաց-կամաց սահուն քայլերով լուծել այդ խնդիրը»,- ասաց նա: Գալյանը նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- շեշտեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031