Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հայկական ֆուտբոլի ֆան շարժումները չեն կարողանում տոմս գնել, մեղադրում են ՀՖՖ-ին

First Armenian Front և Red Eagles շարժումները համատեղ հայտարարություն են տարածել՝ ուղղված ՀՖՖ-ին: Նրանք պնդում են, որ չեն կարողանում ձեռք բերել հավաքականի առաջիկա խաղի տոմսերը:

«Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի, պայմանավորվածության ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա` Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն համապատասխան աշխատակիցը մեզ տվել է խուսափողական պատասխաններ, և մինչ այժմ չունենք ինֆորմացիա այն մասին, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը, որտեղ մշտապես տեղակայվում են։

Տեղեկացնում ենք, որ այս պահին տոմսերի գնման օնլայն հարթակում թե՛ FAF-ի, թե՛ Red Eagles-ի սեկցիաների տոմսերը ամրագրված կարգավիճակ ունեն և հասանելի չեն վաճառքի համար։

Հորդորում ենք ՀՖՖ ղեկավարությանը զերծ մնալ հին բարքերը հիշեցնող գործելակերպից, մենք մարզադաշտից ազգային հավաքականին աջակցել ենք ձեր պաշտոնավարումից շատ ավելի վաղ ու աջակցելու ենք ձեզանից հետո։

Անկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում, և եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին։

Հանրային կերպով դիմում ենք ՀՖՖ-ին, ակնկալում վաղը ժամը մինչև 12:00 հստակ պատասխան ստանալ մեր ավանդական սեկցիայի տոմսերի ձեռք բերման մասին», -ասված է հայտարարության մեջ։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031