Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Դեռ թատրոնը չէր բացվել, մեր տանն էին փորձեր անում, ու ես բառի ուղիղ իմաստով նրանց գրկում էի մեծանում». Մանե Գրիգորյան

Հայաստանի Երգի պետական թատրոնում օրերս կայացավ «Առաջին սերունդ» համերգը, որի ընթացքում երգեցին թատրոնի առաջին սերնդի երգիչները՝  Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Իրինա Դանիելյանը և այլք: Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը համերգից հետո ինստագրամում կիսվել է լուսանկարներով և իր հույզերով.

«Փոքր Մանեն ուզում էր վազել բեմ ու գրկել Առչկային, Շուշոյին, Նունեին, Առամոշային, Էմուլին, Իսպիրին, Իննային, Իռուսիկին, բայց մեծ Մանեն ասում էր՝ նրանք մեծ արտիստներ են՝ Արաքսիա Մուշեղյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Իննա Չիլինգարյանը, Իրինա Դանիելյանը, պետք է լինել պրոֆեսիոնալ և վայելել նրանց վերադարձը տուն: Թատրոնի առաջին սերունդը մեծ ընտանիք է: Դեռ թատրոնը չէր բացվել, մեր տանն էին փորձեր անում, ու ես բառի ուղիղ իմաստով նրանց գրկում էի մեծանում։ Իմ ընտանիքն է, իմ ավագ քույրերն ու եղբայրներն են, որոնք միշտ կողքիս են ու ամուր հենարան են։

Նրանք են պապայի հետ կառուցել այն թատրոնը, որը դարձավ տուն թե՛ արտիստների, թե՛ հանդիսատեսի համար։ Առաջին սերունդին պետք է շնորհակալ լինենք, որ այսօր մեր քաղաքում կա Երգի պետական թատրոնը։ Եվ նրանց կրկին տեսնել թատրոնի բեմում՝ անչափ հուզիչ էր։ Մեկ շաբաթ շարունակ փորձերից ու համերգներից հետո թույլ տվեք մի պահ մոռանալ մեծ Մանեին ու փոքր Մանեի նման վազել բեմ ու գրկել իմ ընտանիքին։ Էռնա Յուզբաշյան, Գրիշա Աղախանյան, Արման Աղաջանյան, Իդա Ջանիբեկյան, Արմեն Պապիկյան, Սրբուհի Ստամբոլցյան, Անահիտ Մանուկյան, Անահիտ Շարյան, Գրիգոր Անտոնյան՝ ձեզ էլ ենք սպասում տանը: Միշտ հիշում ենք Արմեն Գևորգյանին ու Աշոտ Հախեյանին: Պապ…»,- գրել է Մանե Գրիգորյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031