Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին

«Կվադրոբիկան կարող է գլուխ բարձրացնել նաև Հայաստանում, եթե դրա տարածումը չկանխարգելվի»,- MediaHub-ի հետ զրույցում ահազանգել է մանկական հոգեբան Լուսինե Գաբրիելյանը՝ նշելով, որ երեխաների վարքագծի ձևավորման շրջանում դրա տարածումը շատ վտանգավոր հետևանքներ կունենա։

«Մինչ այս տարի մենք խնդիր ու փորձ չենք ունեցել կվադրոբերներով հետաքրքրված երեխաների հետ աշխատելու։ Ցավով եմ նշում, որ այս տարի ավելացել է այցելուների թիվը։ Ծնողներն են անհանգիստ։ Ու հիմնական խնդիրը գալիս է Tik-Tok-ից, այնտեղ է դա ավելի շատ քարոզվում, ներկայացվում որպես հումոր կամ ծիծաղ առաջացնող տեսանյութ։ Բայց ինչպե՞ս կարելի է ծիծաղել, երբ երեխան շան կերպարանքով վազում է փողոցներում, քսվում մարդկանց ոտքերին, իսկ երբ նրան նախատում են՝ կծում է ու փախչում, կամ ուտում է շների համար նախատեսված կեր», — զարմանում է հոգեբանը։

Կվադրոբիկան Հայաստանում, բարեբախտաբար, դեռ լայն տարածում չի գտել։ Հոգեբանի խոսքով՝ հակառակ պատկերը կարող ենք ունենալ, եթե կանխարգելման համար լուրջ աշխատանքներ չտարվեն մանկապարտեզներում ու դպրոցներում։

«Ծնողների ներկայությամբ հարցնում եմ երեխաներին, թե ինչո՞ւ են նայում «կենդանի» դարձած երեխաներին, ասում են՝ «հետաքրքիր է, ծիծաղելի է», մյուս հարցիս՝ արդյո՞ք կուզենայիք դուք էլ կատվի ու շան նման լինել՝ համոզիչ հայացքով նայում են ինձ։ Այսինքն, կտրուկ ո՛չ կամ այո՛  չեն ասում, լռում են։ Անհանգստությունը նաև այս լռության մեջ է», — շեշտել է մասնագետը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031