Նիկոլ Փաշինյանն ու կինը Ամանորին ընդառաջ ֆոտոսեսիա են հրապարակել։ Արցախը հանձնած ու ՀՀ կործանող ընտանիքը թրոլինգ է անում հայ ազգին։
Եռաբլուրի տարածքը փոքրիկ քաղաքի վերածած ՔՊ-ական թիմն ու նրանց առաջնորդը թրոլինգ են անում հայ ժողովրդին՝համատարած աղքատության, սգի, արտագաղթի, 13 միլիարդ արտաքին պարտքի ֆոնին ընտանեկան ֆոտոսեսիան ուղղակի քմծիծաղ է սեփական ազգի երեսին։
Եթե ՀՀ քաղաքացիներն իրենց պասիվությամբ հանդուրժում են ՔՊ-ականների իշխանությունն ու Փաշինյանի հեծանվային արշավները, ապա այսպիսի ապագա է սպասվում հայ ժողովրդին նաև 2026թ․-ից հետո։ ՔՊ-ն չի էլ թաքցնում, որ ցանկացած գնով պատրաստ է վերարտադրվել՝կեղծիքներով, արևմտամետ ուժերի հետ կոալիցիա կազմելով և նոր հեքիաթներ պատմելով ՀՀ հպարտ քաղաքացիներին այս անգամ խաղաղության մասին։
Ալիևն ակտիվորեն զինվում է և պատրաստվում է Սյունիքի օկուպացիային, իսկ ՔՊ-ն խաղաղության մասին հեքիաթներով է կերակրում հայ հասարակությանը։
Տնտեսությունն ու բանակը կործանած թիմն ամեն ինչ անելու է իշխանության մնալու համար, քանի որ Ալիևին խոստացել են նաև Սյունիքը, ինչը դեռևս չեն հասցրել կյանքի կոչել։
Եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ապրել թուրքական վիլայեթի վերածվող Հայաստանում՝Փաշինյանի կլանի իշխանության ներքո, ապա կարող են պասիվ դիտորդի դերում մնալ և տեսնել, թե ինչպես է ՔՊ-ն 2026թ․-ին նորից մնում իշխանության։
Իսկ եթե ՀՀ քաղաքացիները ցանկանում են ունենալ հայրենիք և հզոր բանակ, ապա ՀՀ-ում պետք է օր առաջ տեղի ունենա իշխանափոխություն։
Առանց ՀՀ քաղաքացիների մասայական աջակցության կուսակցությունները միայնակ ի վիճակի չեն հեռացնել ՔՊ-ական ցանցը։
Անդրանիկ Պետրոսյան

















































