Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Սիրիայի հայ համայնքի կյանքին սպառնացող վտանգ չկա, իսկ Դամասակոսում ապահովության համար հորդորում են տնից դեռ դուրս չգան․Մեսրոպյան

Ներկայումս Սիրիայի հայ համայնքի կյանքին սպառնացող վտանգ չկա, հայերի վիճակը նորմալ է, կայուն է, երեկ եկեղեցիներում պատարագները նորմալ եղել են.  Aysor.am-ի հետ զրույցում ասաց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը։

Նա տեղեկացրեց, որ Հալեպում, ի տարբերություն Դամասկոսի, կյանքը կամաց-կամաց հունի մեջ է մտել, սնունդը ապահովված է, դպրոցները շուտով կբացեն, թեևս այստեղ էլ սպասողական վիճակ է։

«Առաջնոդարանից հայերին ուղղված կոչը՝ տներից դուրս չգալու, ոչ թե հալեպահայերին է վերաբերում, այլ խոսքը Դամասկոսի մասին է։ Էտ մարդիկ Դամասակոս նոր են մտել, դրա համար ապահովության համար ասում են դեռևս դուրս մի եկեք, անհրաժեշտության դեպքում դուրս եկեք։ Իսկ Հալեպում արդեն կյանքը կամաց-կամաց հունի մեջ է մտել, խանութները բաց են, մարդիկ իրենց գործերով են զբաղված։ Դամասակոսում էլ կշտկվի այս երկու օրը»,-ասաց նա։

Վազգեն Մեսրոպյանը նշեց, որ մեծ հաշվով քաղաքներում թալան չկա։․«Եթե վախ էլ կա, նոր ուժերով չի պայմանավորված, ընդհակառակը, նրանք ամեն ինչ անում են, որ թալան չլինի»։

Նա տեղեկացրեց, որ Ասադի ռեժիմի անկումից հետո կառավարության կազմը դեռևս չի փոփոխվել։ «Նախկին վարչապետը դեռևս մնում է  իր դիրքերում,  մինչև հիմա էլ նա է վարչապետը։ Նոր նշանակումներ դեռ չկան, սպասողական վիճակ է, մինչև տեսնենք ինչ է լինելու, նոր կառավարություն կկազմվի, նոր նախագահ կընտրվի, այնպես որ, վտանգ չի սպառնում առայժմ»։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 14-ին հայ համայնքի առաջին խմբի Հայաստան տեղափոխվելուն, Վազգեն Մեսրոպյանը ասաց, որ եթե  Դամասկոսի օդանավակայանը վերականգնի աշխատանքը, ինքնաթիռ գա, մի քանի հոգի կգան անշուշտ․ «Բայց որ հայկական համայնքն ամբողջապես լքի Սիրիան՝ նման հարց բացարձակապես չկա։ Մարդիկ էլ, որ Դամասկոսում էին, ուզում էին 14-ին գալ, մի մասը հետ է վերադառնում Հալեպ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031