Skip to main content

Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում

Լրահոս

Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ:

Նիկոլը «գտել» է իր ստեղծած աղետալի իրականությունից փախուստի միակ ձևը. քարոզչությամբ ստեղծել է զուգահեռ իրականություն ու այդ իրականության՝ գնալով նվազող «բնակիչների» հետ ջան ասել ջան լսելով ապրում է այնտեղ:

Զուգահեռ իրականության մեջ ինքն ու կինը դեռ ժողովրդին հետաքրքիր են, ժողովուրդը դեռ խաբվում է իր լեզվանիությանը, տոլմային, խոզի բդին կամ տոնածառի լույսերին: Այդ իրականության մեջ պատերազմը խաղաղություն է, պարտությունը հաղթանակ է, բարեկամը թշնամի է, քաղաքական հետապնդումն արդարադատություն է, աղքատությունը բարեկեցություն է, բռնությունը սեր է, ընտանիքապետությունը՝ ժողովրդավարության բարձրագույն աստիճանն է, արևելյան շուստրիությունը փայլուն դիվանագիտություն է, իր «սոցիալ-հոգեբանության տեսությունը» ստվերում է Արիստոտելին, Կանտին, Լեբոնին ու Գումիլյովին միասին վերցրած, 250 նախապես ճշգրտված հասցեներում ապրող մարդիկ իրենք են որոշում ով լինի Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը, և այլն:

Նիկոլը երևի չի էլ հասկանում, որ ինքն անգամ զուգահեռ իրականություն չի ստեղծել: Այլ մի անորակ, տարասեռ ու անկարգ անասնաֆերմա, որտեղ պատանդի դերում գտնվող ու «ուսապարկ»-ի անձնագիր ստացած ՔՊ-ականներն ուղղակի իրենց բաժին հասած կենդանիների դերն են կատարում՝ ամեն ինչ շատ լավ հասկանալով ու կուտակելով մեծ ատելություն հենց իր հանդեպ:

Երբ իրականությունն անխուսափելիորեն խաչվի իր ստեղծած այս զուգահեռ իրականությանը, կգտնվի՞ ուժ, որն ի զորու լինի պաշտպանել Նիկոլին իր իսկ ստեղծած անասնաֆերմայի ազատություն ստացած բնակիչների կուտակված ատելությունից: Վստահ չեմ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031