Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Մորս արգելեցի գալ, ասեցի` դու էիր պակաս, ընկերուհիներիդ հետ գայիր ներկայացմանս. Սերգեյ Դանիելյան

«Կերպարից դուրս» հաղորդման հերթական հյուրը Սերգեյ Դանիելյանն էր։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Դերասանն այս տարի նշում է իր 60 ամյակը։ Զգու՞մ է արդյոք փոփոխությունը.

«Չէ, առանձնապես չեմ զգում։ 60 ամյակս անելու եմ Լոս-Անջելեսում։ Մեծ միջոցառում եմ անելու։ Մարդ ոնց կարող է դառնալ 60տարեկան և փող  չաշխատել դրա վրա։ Այնտեղ ունեմ աշխատանքային վիզա և այս անգամ երկար ժամանակով եմ մեկնում։ Առողջության հետ կապված՝ոչ։Ես միշտ էլ ինձ հասուն եմ զգացել։ Ինչքան  շատ հետաքրքիր ապրեմ, այնքան լավ»։

Կար մի միտք, որ ծնողները Սերգեյ Դանիելյանի արվեստը լավ չէին գնահատում։ Ինչ որ պահից դադարում  են գնալ ներկայացումներին.

«Ծնողներս նախ լուսահոգի են արդեն։ Ոչ թե դադարեցին  գալ, այլ մի անգամ եկավ մայրս և սարսափելի դուրը չեկավ։ Ես արգելեցի այլևս գալ։ Ասեցի՝դու բան չես հասկանում, մի արի ընդհանրապես, մենակ դու էիր պակաս՝ ընկերուհիներիդ հետ գայիր:Ես ուզեցել եմ, որ ծնողներս ինձ ընդունեն, դա նորմալ է։ Առաջին հերթին պիտի քեզ ծնողդ ընդունի։ Ես միշտ հիմա ապրում եմ ծնողներիս հակառակ, որովհետև երեխային միշտ պիտի գնահատես,միշտ. եթե անգամ նա վատ գնահատական բերեց, պիտի ասես՝ ոչինչ, մյուս անգամ լավը կբերես։ Մեզ մոտ այդպես չի եղել,  սովետական ընտանիք և ես միշտ ընդվզել եմ դրան։

Սերգեյ Դանիելյանը երգիծանգից հասավ լուրջ քաղաքական վերլուծությունների։ Նա այս մասին խոսեց.

«Ես երբեք քաղաքական վերլուծություններ չեմ արել, որովհետև քաղաքական վերլուծաբան չեմ։ Ես քաղաքագետ չեմ, քաղաքացի եմ ՝որն ունի իր կարծիքը։ Երբեմն այդ կարծիքը սխալ է, երբեմն չի համընկնում վերլուծաբանների կարծիքի հետ։ Մարդիկ ինձ լսում ենլ այդքան բան։ Ես աշխարհաքաղաքական հարցերի մասին չեմ խոսում.բան չեմ հասկանում։ Ես`որպես հանրային մարդ, վաստակել եմ կարծիք արտահայտելու իրավունք»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031