Skip to main content

Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում

Լրահոս

Զինակոչիկները որոշ հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծով նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։ Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։

Պապիկյանը նշեց, որ փոփոխությունները կխթանեն զինծառայության արդարացի կազմակերպումը՝ կանխելով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքները։

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է մեկ տարով տարեկետում և ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է և բարդանում է, որը կտանի ազատման, թե՞ ոչ։ Եվ լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելու շահագրգռվածություն։ Իհարկե, սա բերում է նրան, որ մի տարվա տարեկետումը բերում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա և այսպես շարունակ։ Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Եվ, դրանից ելնելով, մենք այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը «խրախուսելու»»,- ընդգծեց Պապիկյանը։

Առանձին փոփոխություն է նախատեսվում լեղապարկի հիվանդություն ունեցող սպաների համար։ Նախարարի խոսքով՝ ժամանակակից վիրահատությունները թույլ են տալիս արագ վերականգնել առողջությունը, սակայն ներկայում այս հիվանդության պատճառով որոշ սպաներ ստիպված են լինում դադարեցնել ծառայությունը։

«Առաջարկում ենք այս հիվանդության դեպքում նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռել։ Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և իրենց բնականոն ծառայությունը շարունակելու»,- եզրափակեց Պապիկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031