Skip to main content

Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց

Լրահոս

Փաշինյանի օրոք են թուրքերն Արցախում. թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով՝ արդարացնի այս հանցագործությունը. Արթուր Խաչատրյան

Փաշինյանի օրոք են թուրքերն Արցախում. թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով, հայրենիքի համար պայքարած մարդկանց մեղադրելով, արդարացնի այս հանցագործությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս պնդումը բացարձակ սուտ է։ Ինքը, փաշինյանը, դեռևս 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» (տևել է 5 ժամ 15 րոպե) հղում է կատարում 2018 թվականի հունվարին հակամարտության կողմերին ներկայացված մի փաստաթղթի վրա, որն ընդունված է կոչել «կրակովյան սևագիր»։ Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»: Ուշադրություն դարձրեք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։ Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խոսքերն են, իր մեջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգավորման առաջարկի մասին։ Հրաժարբեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․․․․

Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանությանը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համաձայվել էին, որ Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բա 1996-ից մինչև 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կենում Արցախին առաջարկում էր «ինքնավարության բարձրագույն աստիճան»։ Բա եթե հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչու՞ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Հիմնավորումը մեկն է, փաշինյանը ստում է։ Լևոն Տեր-Պետրոսյանի լիսաբոնյան տապալումից հետ, 1998-ին արդեն Ադրբեջանում հայկական ինքնավարության առաջարկ չի եղել։ 2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցությունը, ի տարբերություն սրանց «խաղաղության խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։ Ու վերջապես 2006-ին մշակված Հիմնարար կամ «մադրիդյան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քվեարկությամբ որոշելու իրավունք։ Եվ այդ իրավունքը ոչնչով սահմանափակված չէր, վկան Փաշինյանի մեջբերած թուղթը։

Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը։ Նույնիսկ Տեր-Պետրոսյանին պարտադրած կարգավորումն ավելի լավ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր։ Այսօր, փաշինյանի օրոք, թուրքերն են Արցախում։ Դա է իր գործունեության հետևանքը։ Ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով, հայրենիքի համար պայքարած մարդկանc մեղադրելով, արդարացնի այս հանցագործությունը․․․․․»,-գրել է  Խաչատրյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև