Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հայտնաբերվել է Ճամբարակում զnhված զինծառայnղի տունը թալանած կասկածյալը

Հունվարի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի  քրեական վարչության ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրում տեղի ունեցած դեպքը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Արդեն լուսաբացին տեղեկություններ են ստանում ենթադրյալ կատարողների վերաբերյալ ու կարողանում են կատարողներից մեկին հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Ճամբարակի բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվում է հայտնաբերել գողունի մի մասը, իսկ կասկածյալներից մեկը բերման ենթարկվածի եղբայրն է, ում այս պահին ոստիկանները որոնում են։ Կան տեղեկություններ, որ նա գիշերը գյուղից մեկնել է։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրում թալանել էին 2022 թվականին Ջերմուկի դիրքերում զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև