Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

Ռուբեն Վարդանյանը հենց առաջին նիստում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում. Սիրանուշ Սահակյան

Հունվարի 21-ին շարունակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ դատավարությունը: NEWS.am-ը դատավարության հետ կապված մի քանի հարց է ուղղել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանին:

– Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ: Փորձում են դատավարության ձևական կողմն ապահովել, հրապարկվում են ցուցմունքներ Արայիկ Հարությունյանից: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդեցին, որ փաստաբաններն իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել: Սակայն չի հստակեցվում, թե ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դեպքում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը:

– Այս գործընթացն Ադրբեջանից զատ այլ ատյաններ չեն ընդունելու ու լեգիտիմ չեն ճանաչելու, և դատական ակտերը ևս ոչ լեգիտեմ են համարվելու: Սա արհեստականգործընթաց է: Գործ ունենք շինծու դատավարությունների հետ, որոնց հիմնական նպատակը Արցախի ղեկավարությանը պատժելն է հանուն Արցախի պետականության իրականացրած գործունեության համար: Այս անձանցմիջոցով նրանք դատապարտում են Արցախի ինքնորոշման իրավունքը և այդ գործընթացում ներգրավվածություն ունեցող անձանց: Եվ ստորացումներն էլ ուղղված են ոչ միայն քաղբանտարկյալներին, այլ ողջ հայ ժողովրդին: Ցուցմունքների մասով էլ պետք է նկատի ունենալ, որ դրանք կորզվում են կյանքի սպառնալիքի տակ, գրվում են հատուկ ծառայությունների կողմից և հարկադրվում են հայ պատանդներին ու գերիներին:

Ինչ վերաբերում է խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու երեկվա միջնորդություններին, ապա այժմ դեռ փորձում ենք հասկանալ խնդիրը:

– Տիկին Սահակյան, Դուք և հայկական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էիք միջազգային կազմակերպությունների, Բաքվում հավատարմագրված դեսպանների՝ կոչ անելով մշտադիտարկում իրականացնել դատական գործընթացի նկատմամբ: Տեղեկություններ ունեք արդյոք՝ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցո՞ւմ են դատավարությանը:

– Արձագանքները դեռ ստացվում են: Տեղեկությունն ամբողջացնելուց հետո կհրապարակենք: Բայց արդեն հայտնի են դեպքեր, երբ իրավապաշտպանները դիմել են Ադրբեջանին, մուտքի թույլտվություն են խնդրել դատական նիստերին ներկա գտնվելու նպատակով, բայց նրանց մուտքի արտոնագիր չի տրամադրվել:

– Նիստերին ներկա են լինում սահմանափակ թվով ադրբեջանական լրատվամիջոցներ, որոնք հրապարակում են գրեթե նույնաբովանդակ նյութեր: Արդյո՞ք ունեք լրացուցիչ այլ տեղեկություններ:

– Ռուբեն Վարդանյանի ընտանիքից ինձ հասած տեղեկություններով, որը նրանց է փոխանցվել Ադրբեջանում նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով, հենց առաջին նիստում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Վարդանյանը նաև առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության զոհերի հիշատակը՝ անկախ ազգությունից: Դատավորը նշել է, որ նման բան օրենսդրությամբ նախատեսված չէ: Վարդանյանն այնուհետ ներկայացրել է երկու միջնորդություն՝ գործերի միավորման և գործի նյութերին ծանոթանալու նպատակով լրացուցիչ ժամանակի տրամադրման վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին միայն միջնորդությունների մասին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031