Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Հայ հանրության և հայոց պետության դեմ մղվում է հստակ մշակված հոգեբանական, հիբրիդային, տեղեկատվական պшտերшզմ և սա մղվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ հենց հայկական իշխանությունների կողմից. ադրբեջանագետ

Հայ հանրության և հայոց պետության դեմ մղվում է հստակ մշակված հոգեբանական, հիբրիդային, տեղեկատվական պատերազմ և սա մղվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև հենց հայկական իշխանությունների կողմից:

Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Քանի որ այսօր Բաքվում կրկին վերսկսվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մեր հայրենակիցների դեմ շինծու «դատավարությունները», կցանկանայի մի քանի կետով ներկայացնել, թե ինչ նպատակներ ու գործիքակազմ, ըստ իս, Բաքուն կփորձի կիրառել առաջիկայում, որպեսզի մեր հանրությունն էլ ավելի պատրաստված ու զգոն լինի։

Ամենից առաջ հիշեք՝ սա ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դրա մասին ադրբեջանական պաշտոնական մամուլը շատ բաց տեքստով գրել է։

Այս ամբողջ ընթացքում ադրբեջանական մամուլը պատգամավորների և տարբեր այլ անձանց մակարդակով մեծ ծավալի ատելության խոսք է տարածում էթնիկ հայերի վերաբերյալ։ Այն փաստը, որ դատավարությունը իրենք կոչում են «նյուրեմբերգյան», մեր հայրանակիցներին էլ «ֆաշիստներ», պատահական չէ, դա հստակ ատելության ու թշնամանքի քարոզի նպատակով է արվում։

Դրա հետ մեկտեղ ադրբեջանական քարոզչական մամուլը օգտագործում է «յան» ազգանունով հայ համարվող մարդկանց, որոնք տարբեր օնլայն հարթակներից շարունակ ատելության խոսք են գեներացնում Արցախի հայերի ու Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների դեմ, չգիտեմ դա անում են գումարի դիմաց, թե սպառնալիքների ներքո, բայց նրանց խոսքը մեծ կիրառություն է ստանում ադրբեջանական մամուլում։ Ոմանք քաջածանոթ են նաև հայկական լսարանին, ուստի կարիք չկա, որ ես անուններ տամ։

Սա կարևոր է այն առումով, որ այս թեման ադրբեջանական կողմը շահարկում է հենց հայկական հանրության ներսում որոշ վտանգավոր տրամադրություններ գեներացնելու համար, կարճ ասած՝ հայերին հայերի դեմ օգտագործելու համար։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ բացառում, որ առաջիկայում այդ շինծու «դատավարություններին» կարող են հայտնվել «յան» ազգանունով հայ համարվող «ականատեսներ»՝ ճնշման կամ գումարի դիմաց: Դա Ալիևի ձեռքին կդառնա շատ ուժեղ քարոզչական գործիք։ Սա հաշվի առնելով մեր հանրության հորդորում եմ չտրվել էմոցիաներին, հասկանալ, որ այս ամենը մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս է։

Ակնհայտ է, որ այս շինծու «դատավարություններով» Ալիևը հստակ նպատակ է դրել ազգամիջյան թշնամանքի նոր ալիք հրահրել ադրբեջանական հանրության ներսում ընդդեմ հայերի։ Մեր հանրության մեծ մասն է բնական է բարկություն է զգում, երբ տեսնում է Բաքվի դատարանից տարածվող լուսանկաներները։ Այս ամբողջ գործընթացն ինքնին հակասում է խաղաղության մասին հյուսված հեքիաթներին։

Ամփոփելով ևս մեկ անգամ կրկնեմ՝ հայ հանրության և հայոց պետության դեմ մղվում է հստակ մշակված հոգեբանական, հիբրիդային, տեղեկատվական պատերազմ։ Դրա համար պետք է ներկայացվող ինֆորմացիային վերաբերվել հնարավորինս սառնասիրտ, զտել այն, հասկանալ դրա քարոզչական նպատակներն ու չտրվել դրանց։ Սա, իհարկե, առանձնակի բարդ է, քանի որ այդ պատերազմը մեր հանրության դեմ մղվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև հենց հայկական իշխանությունների կողմից․․․»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031