Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«Շատ հուզական էր այն տեսարանը, երբ նկարահանվում էի իմ 50 օրական թոռնիկի հետ». Վիվյեն Բաստաջյանը՝ «Բեմ» ֆիլմում Մարիի կերպարի մասին

«Բեմ» ֆիլմն իմ կյանքում շատ բան փոխեց: Այն սովորեցրեց ինձ ամենակարևորը՝ համբերել, սպասել ու հավատալ»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհի Վիվյեն Բաստանջյանն, ով ստեղծագործական թիմի մյուս անդամների պես, երկար է սպասել այս պրեմիերային:

«Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ ծանոթացել ենք այն ժամանակ, երբ նրանք Մարինե Զաքարյանի ֆիլմում դերակատար գտնելու համար եկել էին Գեղագիտության կենտրոնի Փոքր թատրոն:  Այդ ընթացքում բարձրանում են տնօրենի աշխատասենյակ, որտեղ աֆիշի վրա տեսնում են իմ նկարը:

Հովհաննեսը միշտ ասում է, որ երբ տեսա, հասկացա, որ դա իմ Մարին է: Իսկ առաջին խոսակցությունից հետո, երբ մենք սրճարանում հանդիպեցինք ու ֆիլմը   քննարկեցինք, ես ևս հասկացա, որ դա իմ Մարին է»,- պատմեց դերասանուհին:

Վիվյեն Բաստանջյանի համոզմամբ՝ լավ դերասանն այն դերասանն է, ով հարցեր չի տալիս և անկախ նրանից դրական կերպար է մարմնավորում, թե բացասական, եթե որոշեց, որ այս կերպարն իրենն է, պիտի մտածի այդ կերպարի մտքով։

«Այդ կերպարի միտքն է ամենակարևորը և ոչ՝ քո սեփականը։ Դու ինքդ ի՞նչ ես կարծում կերպարի գործողությունների ու արարքների հետ կապված, դա քո սեփական խնդիրն է։  Ես բացարձակ չեմ քննարկել իմ անձի անունից Մարիին»,- անկեղծացավ դերասանուհին, ով ցանկացած կերպար մարմնավորելիս միշտ աշխատում է նույն սկզբունքով: Այդ սկզբունքով նաև դասավանդում է իր ուսանողներին:

Ըստ նրա՝ բարդ կերպարներ չկան, եթե ունես այդ կերպարի միտքն ու  արդարացնում ես նրա գործողությունները:

«Հովհաննես Գալստյանի նկարահանման հրապարակում բոլորն, ում հետ ես աշխատել եմ, իմ ընկերներն են, որոնց ես շատ լավ ճանաչում եմ:

Ես շատ հեշտ եմ մերվում յուրաքանչյուր թիմի հետ, ինչ տեսակ նախագիծ ուզում է լինի։ Այստեղ նույնը տեղի ունեցավ, առավելևս, որ մենք արել էինք փորձեր, իսկ կինոյում, եթե դու անում ես փորձ, նշանակում է շատ ավելի հեշտ է տրվելու աշխատանքը»,- մեզ հետ զրույցում պատմեց Վիվյեն Բաստանջյանը:

Դերասանուհին նշեց, որ ֆիլմում իր համար բարդ տեսարաններ չեն եղել, բայց շատ հուզական է եղել այն տեսարանը, երբ նկարահանվել է իր 50 օրական թոռնիկի հետ:

«Փոքր Ժանի կերպարը խաղացել է իմ թոռնիկը և դա ուղղակի շատ էմոցիոնալ էր ինձ համար այն իմաստով, որ փոքր երեխային բերել էինք նկարահանման հրապարակ:

Ամենահետաքրքիրն այն էր, որ այդ երեխան, բնականաբար, անկախ իրենից, անում էր բոլոր այն խնդիրները, ինչը որ Հովհաննեսը կուզեր իրեն տալ, եթե ինքը հասկացող լիներ»,- ասաց Վիվյենը:

Խոսելով իր կերպարի դրական կամ բացասական լինելու մասին՝ դերասանուհին նշեց, որ իր կարծիքով բոլոր կերպարներն էլ դրական էին այն առումով, թե ինչպես են իրենք կայացնում իրենց որոշումները։

«Ոչ միայն Մարին, այլ նաև մյուս հերոսները, ի վերջո, պատասխան տվեցին իրենց արած գործողությունների համար և արեցին իրենց ընտրությունը։ Մարին ընտրեց երեխային պահելու լուրջ և պատասխանատու առաքելությունը, չնայած, որ ինքը չէր ցանկանա դա անել միայնակ»,-նշեց դերասանուհին:

Եվ՛ թատրոնում, և՛ հեռուստատեսային նախագծերում ու ֆիլմերում տարբեր հերոսների մարմնավորած դերասանուհի Վիվեն Բաստանջյանը խոստովանեց, որ ցանկացած նախագծում աշխատում է նշաձողը երբեք չիջեցնել, իր հնարավորությունների սահմանում անել լավագույնը:

«Կուզեմ շատ նկարվեն նմանատիպ ֆիլմեր։ Թող Հովհաննես Գալստյանը շատ-շատ նախագծեր ունենա և այն հաճույքը, որը ես և ողջ թիմն ենք ստացել, թող բոլոր դերասաններն ունենան այդ պատիվը»,- ամփոփեց նա:

Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր «Բեմ» ֆիլմի երևանյան պրեմիերային, զրուցել ռեժիսորի և դերասանական կազմի հետ: 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031