Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

Իշխանության տեղը նեղ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ վարչությունը վերջին նիստում տրանսպորտից բացի քննարկել է նաեւ համընդհանուր հայտարարագրման գործընթացը, որի վերջնաժամկետ էին սահմանել մայիս ամիսը։ Վարչության անդամների մեծ մասն ասել էր, որ գործընթացը` բացի այն, որ շարքային քաղաքացիների մոտ կասկած է առաջացրել, որ իշխանությունը փորձում է մտնել իրենց գրպանը, այլեւ այնքան խրթին է, որ անգամ բարձր տեխնոլոգիաների մասնագետներն են դժվարանում լրացնել հայտարարագիրը, ուստի պետք է պարզեցնել, ապա նոր պարտադրել։

Երեկվա ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարացվում է մինչեւ նոյեմբեր, սակայն մի խոստովանություն արեց՝ ասելով, որ բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ, այն կարող է բացահայտվել։ Մինչդեռ ՔՊ-ականները վերջին օրերին, քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան, պարզաբանումներ են տարածում, թե բանկային գաղտնիքը չի կարող բացահայտվել:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Բաբկեն Թունյանն է մի քանի պարզաբանում տարածել այդ մասին․ «Պետությունը, պետական կառույցները ձեր բանկային հաշիվներին հասանելիություն չունեն: Պետությունը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել, կամ դուք ում եք փոխանցել»: Փաշինյանը հերքեց այս հավաստիացումները` խոստովանելով, որ հենց դրա համար է գործընթացը մշակվել։ ՔՊ-ականները տարակուսած են` մեկ շաբաթվա ընթացքում 2 հետքայլ՝ տրանսպորտի ուղեվարձի եւ հայտարարագրի հետ կապված, իրար հակասող հայտարարություններ ու ցայտնոտ: Սա մեկ բան է նշանակում, որ իշխանության տեղը նեղ է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև