Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

8 միլիոն դրամ ինքնաթիռի տոմս տվող քաղաքապետը, չի հասկանա 36 հազար դրամ ստացողի վիճակը, մարդիկ ուղղակի չեն վճարում 100 դրամից ավելի. պատգամավոր

Որպես կանոն ես ամեն օր օգտվում եմ տրանսպորտից, այսօրվա տրամադրությունները մի քիչ այլ են, որովհետև, այո, շատերը, հատկապես մեր տարեց բնակչությունը, ուղղակի չէր վճարում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը և այսօրվանից թանկացումը բոյկոտելու կոչերին:

«Մի տատիկի հետ էի խոսում, ասում է՝ 44,000 դրամ թոշակ է ստանում: Մարդը պարզ բան է ասում՝ գույքահարկս թանկացել է, աղբահանության վճարը թանկացել է, հիմա էլ տրանսպորտն է թանկացել: Ասում է՝ ես ամսական չորս-հինգ օր տանից դուրս եմ գալիս, օգտվում եմ տրանսպորտից։ Նախկինում վճարում էի 800 դրամ, հիմա այդ չորս-հինգ օրը օգտվելու համար առնվազն պիտի 50% ավել վճարի այս նոր սակագնով»,- ասաց նա։

Ավետսիյանը շեշտեց՝ 8 միլիոն դրամ ինքնաթիռի տոմս տվող քաղաքապետին, իհարկե, դժվար է հասկանալ 36,000 դրամ ստացողի վիճակը:

«Հիմա այդ մարդուն դժվար է հասկանալ, որ այո, 36,000 դրամ թոշակ ստացողի համար լրացուցիչ թեկուզ ամսական 5,000 դրամ ավել վճարելը ոչ թե բեռ է, այլ կենսական խնդիր է։ Հիմա սա է վիճակը, ավտոբուսի վարորդներն էլ շատ նորմալ են վերաբերում այս բոյկոտին, որովհետև իրենք էլ են տուժող: Մենք խոսել ենք նաև իրենց իրավունքների մասին, խախտված են նրանց իրավունքները ևս: Այդ գումարն ավելացնում են, որ ի՞նչ անեն, եթե ավտոբուսի վարորդը դժգոհ է, քաղաքացին դժգոհ է, ո՞վ է գոհ, միայն իրենք, ինչի են գոհ, որ ստանան բարձր աշխատավարձ, պարգևատրում, մեկ էլ յոթ-ութ միլիոնով Ամերիկա գնան, սա է ամբողջ իրականությունը, մնացածը ֆեյք է»,- ասաց պատգամավորը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև