Էկվադորում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 154 հազար բնակչություն ունեցող Ամբատո քաղաքից 91 կմ հյուսիս-արեւելք: Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։