Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

Սյունիքում երիտասարդներին մոտիվացրել են, որ դառնան պարեկ (տեսանյութ)

Կարիերայի լավագույն հնարավորությունները երիտասարդներին ներկայացնելու նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ  և Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝  Կապանում անցկացվել է «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը, որն իր շուրջն էր համախմբել մարզի երիտասարդներին, այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

«Ծառայությունն ընտրելու մոտիվացիայի, մասնագիտական առաջընթացի հնարավորությունների ու աշխատանքի առանձնահատկությունների մասին երիտասարդներին ներկայացնելու էին եկել մարզի պարեկները։
Էքսպոյի մասնակիցներին ողջունեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը՝ իրենց խոսքում  նշելով, որ  նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են մասնագիտության ընտրության և ճիշտ կարիերիա կառուցելու հարցում։

Ապագա մասնագիտության և ցանկությունների մասին ներկաների հետ կիսվեց նաև պարեկ դառնալ երազող Մարիաննա Ավթանդիլյանը.«Ես հստակ կողմնորոշմամբ ընտրել եմ պարեկի մասնագիտությունը, որպեսզի իմ քաղաքի, իմ պետության համար պիտանի լինեմ»:

Էքսպոյի ընթացքում պարեկները երիտասարդներին ներկայացրին ծառայության առանձնահատկությունները, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին, կիսվեցին իրենց փորձով։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ «Շատ կարևոր է, որ մեր երեխաները հասկանան, որ ոչ միայն պոպուլյար մասնագիտություններ ընտրելով են երկրին և հայրենիքին օգտակար լինում, այլ նաև մասնագիտություններ, որոնք կոնկրետ երկրի ներքին և արտաքին անվտանգությանն են վերաբերում»։

Պարեկները ցուցադրեցին նաև ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։

Միջոցառումն ուղղորդեց երիտասարդներին մասնագիտական ճիշտ որոշումներ կայացնելու հարցում, նաև հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր մասնագիտությունների, բացահայտել նոր հնարավորություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև