Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում, հաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն «մեծահոգաբար» ՀՀ է ուղարկում դիզելային վառելիք | Ադրբեջանցիները, ովքեր, ըստ այս իշխանությունների, մեր խաղաղության երաշխավորն են, шվիրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին. Արեգա Հովսեփյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում գլխшտմшն դեպքեր են եղել, խոշտանգումներ, ահաբեկչական ակտեր․ ցեղասպանություն էր | Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն ասում է՝ հայերն արժանի չեն ունենալ պետություն, Սյունիքն են արդեն վիճարկվող տարածք համարում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարսափեցնելու համար չեմ ասում, բայց Արցախը մարսելուց հետո Հայաստանին են անցնելու․ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ընտիր բացասական հերոս է, one man show, բայց ընդդիմադիր բենդը կարող է նրան հաղթել. Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ամեն ինչ անելու է,որ իր քեֆը չհարամվի, և եվրոպացի առաջնորդները չիմանան իրականությունը.Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողության կոդեքսի դեմ հարձակում է, պրագմատիզմը կապ չունի պատմական իրողության հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը դարձրել են որպես ձևական արարողակարգ. Արա Այվազյան | Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը չի խամրում ժամանակի ընթացքում հանուն արդարության պայքարը շարունակական է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը վախենում է նայել Արարատին, խոսել ցեղասպանությունից, Արցախից, ինչը պատիվ չի բերում | Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին»

Լրահոս

Պետք է հասկանալ՝ ԶՊՄԿ աշխատակիցներն ի՞նչ այլ պահանջներ ունեն, և արդյոք միայն աշխատավարձի բարձրացումով բոլոր խնդիրները լուծվելու են, թե՝ ոչ. Պիպոյան

Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ մարդիկ ամեն ինչից են դժգոհ: Այս մասին Tert.am‑ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցների գործադուլին:

«Այս ձևակերպումը տալիս եմ, որովհետև կամայական դժգոհություն եթե լինում է, հասարակական գնահատականի կարիք է դրա համար պետք: Վերջերս, օրինակ, տրանսպորտային միջոցների վարորդներն էին դժգոհում, այսօր մարդիկ են դուրս եկել, բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ, չի բացառվում՝ վաղը բողոքի ցույցեր լինեն հայտարարագրման դեմ, միշտ կա բողոք և հանրային պաշտպանություն զբաղվող մարդիկ դրան տալիս են գնահատականներ:

Այս դեպքում, հաշվի առնելով, որ աշխատողների հետ է կապված հարցը,  գնահատականներն առաջին հերթին պետք է հնչեին արհմիություններից: Ասեմ, որ պետք է հարցին նայել հետևյալ պրիզմայով՝ արդյոք պահանջները բացառապես աշխատավարձերի հետ են պայմանավորված, թե կան նաև աշխատանքային իրավունքների հարց»,- ասաց Պիպոյանը:

Քանի որ աշխատակիցները նաև դժգոհում են առողջապահական համակարգի բացակայությունից, Պիպոյանն ասաց՝ պետք է հասկանալ, թե այն պահանջները որոնք բարձրացվում են, ովքեր են դրանց հասցեատերերը:

«Այսինքն, պարզապես ընկերությունից ուզում են առողջապահական ապահովագրությո՞ւն, հատուկ անվտանգության գործակի՞ց աշխատավարձերի համար, թե պարզապես ցանկանում են աշխատաժամերը կրճատվի կամ ուղղակի աշխատավարձի բարձրացում: Սա շեշտում եմ, որովհետև պետք է հասկանալ՝ արդյոք միայն աշխատավարձի բարձրացումով բոլոր խնդիրները լուծվելո՞ւ են, թե՝ ոչ»,- ասաց նա:

Պիպոյանի խոսքով՝ այս դեպքում աշխատանքային իրավունքների ոտնահարման կամ աշխատանքային պարտականությունների կատարման հարց բարձրացնելուց առաջ պետք է հստակ ձևակերպում անենք:

«Քանի որ մյուս կողմը ոչ միայն ընկերության այլ նաև արհմիության տեսքով է հայտարարություն տարածել, ու դա այն արհմիությունն է, որը հենց աշխատողների իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվի, կարևոր կլինի լսել մնացած արհմիությունների, մասնավորապե՝ կոնֆենդերացիայի կարծիքը՝  կիսո՞ւմ է արհմիության դիրքորոշումը, թե՝ չէ, աշխատողների իրավուքնների պաշտպանության հարցի մասով: Մնացածը՝ մասնավոր ընկերությանը ներկայացրած աշխատավարձային պահանջները, մասնավոր ընկերության անհատական իրավունքն է»,- ասաց նա:

Ըստ Պիպոյանի՝ պետք է դետալիզացնել, երբ ասվում է աշխատավարձի բարձրացում, շատ կարևոր է հասկանալ, օրինակ, որքան է նույն ոլորտում աշխատավարձը:

«Հանքաարդյունաբերությունն ինքն իրենով ենթադրում է բարձր աշխատավարձ: Հիմա եթե սրանից ելնելով ինչ-որ աշխատանքային պարտավորությունների չկատարում կա, առանց թվեր ունենալու չենք կարող ասել իրավական տեսանկյունից արդյոք հիմնավոր է աշխատավարձի բարձրացման պահանջը»,- ասաց նա:

Պիպոյանը թվերի հետ կապված պայմանական օրինակներ բերեց աշխատավարձի բարձրացման իրավական պահանջի համար:

«Օրինակ՝ եթե կա աշխատավարձի նվազեցում, կամ կար պայմանավորվածություն, որ աշխատավարձը եռամսյակից հետո պետք է ավելանար 20 տոկոսով, բայց  ավելացել է 10 տոկոսով, բայց քանի այսպիսի տվյալներ չունենք, չենք կարող ասել՝ իրավական է պահանջը, թե՝ ոչ: Քանի այդ ցուցիչները չկան, իրականում դա պարզապես ցանկություն է, իրավական տեսանկյունից հիմնավոր պահանջ կլիներ, եթե նմանօրինակ տվյալներ լինեին: Սոցիալական անարդարությունը պետք է դիտարկել հետևյալ սկզբունքով՝ համեմատության մեջ, եթե հանքաարդյուանբերության ոլորտում ինժեների կամ բանվորի աշխատավարձը 350 հազար դրամ է, իսկ իրենց մոտ լիներ 150 կամ 200 հազար»,- ընդգծեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930