Հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով | Գալուզինը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում | Էրդողանն ու Զելենսկին փետրվարի 18-ին Անկարայում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը | Լոռիում 39-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա և կանեփի սերմեր (տեսանյութ) | Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ. Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի ուղերձն ու շնորհանդեսը | Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.am | Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում | Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը | Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ՁՊՎ-ների գործունեությունը | Ի՞նչ տոնական և ոչ աշխատանքային օրեր կան մարտ ամսին | Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան | Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար | Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ որդուն | Թրամփը Զելենսկու հետ համամիտ չէ, որ ՌԴ-ն պատերազմ է ցանկանում ՆԱՏՕ-ի դեմ | Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Լրահոս

Այս հայտարարություններով Դուք խորապես վիրավnրnւմ եք մեզ և աղավաղnւմ պատմական իրականությունը․ Բելգիայի Հայերի Վեհաժողովը պատասխանել է Փաշինյանին

Բելգիայի Հայերի Վեհաժողովը բաց նամակով դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին  Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա վերջին հայտարարություններից հետո։ Նամակում ասված է.

«Պարոն Վարչապետ,

Շվեյցարահայ ﬕ խումբ գործարարների առջև կատարած ձեր հայտարարություններից հետո ﬔնք ուղղակի ցնցված ենք և չենք կարողանում հասկանալ այդ հայտարարությունների տրամաբանությունը, իմաստը կամ նպատակը։

Այս նամակով ցանկանում ենք Ձեզ հայտնել ﬔր խորին մտահոգությունը։ Ելնելով ﬕնչև 2020 թվականը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեր նախկին հայտարարություններից՝ ﬔնք կարծում էինք, որ կասկած չկա ճշմարտության վերաբերյալ, թե ինչու և ով է դրդել ցեղասպանությունը։ Առավել ևս, 2020 թվականից հետո ձեր հայտարարություններից, որոնք, ըստ էության, ասում էին, որ ցեղասպանության հարցը ոչ թե ձեր կառավարության առաջնահերթությունն է, այլ՝ Սփյուռքի:

Այդ իրականությունը ընդունեցինք ի գիտություն` որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործ՝ բխող պետության առաջնահերթություններից ու բարձր շահերից։ Սակայն զարմանալի է, երբ Դուք ﬕջամտում եք ﬕ հարցի, որը թողել էիք Սփյուռքի հայեցողությանը և հրապարակավ տարածում եք մտքեր, որոնք գնում են թուրք- ադրբեջանական ժխտողական պետությունների ուղղությամբ և, իհարկե, հեռու են որևէ գիտական կամ պատմական փաստարկներից:

Ձեր այս հայտարարությունը՝ մտածված կամ ոչ, ժխտողականների ջրաղացին է ջուր ավելացնում։ Չփորձելով խուսափել թեմայի քննարկուﬕց՝ կարևոր է չնսեմացնել ցեղասպանություն վերապրածների և ժառանգների հիշատակը, ինչպես նաև սերունդների` տասնամյակներով արված ջանքերը, որոնց շնորհիվ ﬕ շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը ընդունել են ցեղասպանության փաստը:

Այս հայտարարություններով Դուք խորապես վիրավորում եք ﬔզ՝ որպես ցեղասպանության ժառանգների, և աղավաղում եք պատմական իրականությունը։ Մենք չենք հավակնում Ձեզ դասեր տալ, այլ հիշեցնել Ձեզ ﬕ քանի փաստերի մասին՝ ցույց տալու համար, որ ձեր հայտարարությունները ճշմարիտ չեն:

Հայտարարում եք, որ «Ցեղասպանության հարցը 1939 թ.-ից առաջ չի բարձրացվել»։ Պետք է հիշեցնենք, որ առաջին հուշարձանը` «Մեծ Եղեռնի հիշատակին», կանգնեցվել է 1916 թվականին հենց Պոլիսում: Մեր համայնքի կողﬕց ընտրված Բելգիայի հայերի Վեհաժողովը իր` 1922 թվականի կանոնադրության նախաբանում գրել է «Լինելով ցեղասպանությունը վերապրածներ… »:

Իսկ ի՞նչ ասենք աշխարհի տարբեր երկրներում ﬕնչև 1939 թվականը հրատարակված բազմաթիվ աշխատությունների ու հոդվածների մասին: Դուք չպետք է մոռանաք, որ խոսում եք ոչնչացված, արմատախիլ արված, ջարդված և էապես որբ բնակչության մասին, որի նպատակն է գոյատևել` թույլ չտալով, որ ցեղասպանը հասնի իր նպատակին, ինչը հայերին ամբողջությամբ բնաջնջելն էր։

Դուք սահմանափակվում եք Խորհրդային Միության մասին իմացած(ունեցած) Ձեր պատկերացուﬓերով և ﬔզ համար զարմանալի հետևություններ եք անում։ Նշենք ﬕայն, որ ԽՍՀՄ-ը1915 թվականին դեռ գոյություն չուներ: Այն, որ հզոր պետությունները փորձում են օգտվել իրադարձություններից` իրենց շահերից ելնելով, դա նորություն չէ, բայց ﬔնք
դեմ ենք Հայոց ցեղասպանությունը զոհաբերելուն` Հայաստանի քաղաքական հարցերը
լուծելու համար:

Աﬔնակարևոր հարցերից է, թե, ի վերջո, ի՞նչ շահեց Հայաստանի Հանրապետությունը կամ հայ ազգը նմանատիպ հայտարարությունից։

Պարոն Վարչապետ, խնդրում ենք հստակեցնել, թե ի՞նչ նպատակ եք հետապնդում և ո՞րն էր այս անսպասելի շրջադարձի տրամաբանությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728