Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում. Գևորգ Պապոյան

Փետրվարի 1-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) 2024 թվականի գործունեության հաշվետու միջոցառմանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը ներկայացրել է 2024 թվականին իրականացված և 2025 թվականին նախատեսվող ծրագրերը, որոնք միտված են հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ոլորտի մրցունակության ամրապնդմանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հայկական գինին միջազգային շուկաներում հանրահռչակելու համար։

«Մենք պատրաստ ենք ներգրավել բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ նպաստելու հայկական գինու ճանաչելիության աճին և մեր արտադրողների մրցունակության բարձրացմանը: Հայկական գինին իր որակով կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային շուկայում, և մենք շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ», — նշել է նախարար Պապոյանը։

Նախարարը հույս է հայտնել, որ 2026 թվականին «Concours Mondial de Bruxelles» հեղինակավոր համտեսային մրցույթում  Հայաստանը կդառնա հաղթող և մեզ կհաջողվի միջազգային հանրությանը բարձր մակարդակով ներկայացնել հայկական գինեգործության պատմությունն ու բարձր որակական հատկանիշները։

Նախարարը նաև կարևորել է կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության ծրագրերը և կոչ արել գինեգործներին օգտվել այդ հնարավորություններից՝ շուկայի ընդլայնման և վաճառքների ծավալի ավելացման նպատակով։

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացման գլոբալ միտումները, գյուղատնտեսական արժեշղթայի կառավարման համակարգերը, ինչպես նաև սննդի անվտանգության օրենսդրական պահանջներն ու աջակցման հնարավորությունները։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուն, միջազգային կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև