Skip to main content

Պուտինը մեծ մարդ է. նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ նրանք ապրել են Պուտինի դարաշրջանում. Մարգարիտա Սիմոնյան | Հաստատվել են 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը | Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը | Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ | Վարդևանյանը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը | Մետաղական աշխատանքներ Էջմիածնում | Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը. շուտով կգնա Մոսկվա | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը | Հովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա | Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար | Դավիթ Բեկի փողոցում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը | Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար. Հարություն Հարությունյան | Սպերցյանն ընդգրկվել է Սաուդյան Արաբիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական թիմում

Լրահոս

Ակնհայտ սպառնшլիք է այդ հայտարարությունը, ու մեզ չի վախեցրել, երեկոյան հավաքվելու ենք Քաջարանում ու շարունակելու ենք ակցիաները․ ԶՊՄԿ աշխատակից

Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները,  Ազատության փոխանցմամբ, ասել է գործարանի աշխատակիցներից Վահե Մխիթարյանը, որ երեկվանից գործադուլի է մասնակցում:

«Ես աշխատում եմ հարստացուցիչ ֆաբրիկայում, սելեկցիայի բաժնում: Ամենակարևորը՝ օդափոխության համակարգ, նորմալ զուգարանային պայմաններ, տաք ջուր զուգարանում, ճաշասենյակներում լվացարաններ չկան: Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, ներսում թունավոր օդ է: Մեր առաջնային պահանջն է, որ բաց երկխոսություն կազմակերպեն աշխատակիցների ու տնօրինության միջև», — «Ազատությանը» պատմել է Վահե Մխիթարյանը:

Մխիթարյանն ասաց՝ երեկ առավոտյան հանդիպել են տնօրենին ու փոխտնօրեններին, բայց կառուցողական չի եղել: Հատկապես աշխատավարձի հարցը չեն ցանկացել քննարկել: Միջնորդել է Քաջարանի համայնքապետը, բայց էլի չի ստացվել կոմպրոմիսը աշխատակիցների ու տնօրինության միջև: Պայքարը շարունակելու են, վստահեցնում է մեր զրուցակիցը:

Գործադուլ հայտարարած աշխատակիցները պահանջում են 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձը: Գործարանից այսօր հայտարարությամբ արձագանքել են, որ նրանց պահանջն անիրատեսական է, իսկ գործադուլը ոչ իրավաչափ:

Աշխատանքը կորցնելու սպառնալիքը ազդե՞լ է մարդկանց տրամադրության վրա, աշխատավարձի քանակից դժգոհողները պատրա՞ստ են այն կորցնել ամբողջությամբ: Վահե Մխիթարյանն ասաց՝ սպառնալիքը հակառակ ազդեցությունն է ունենալու:

«Մեր պահանջն արդար է: Մենք պայքարելու ենք, եթե նույնիսկ ցուցակ են կազմել 50 հոգու, ում պատրաստվում են հեռացնել ու սպառնում են դրանով: Ես էլ եմ այդ ցուցակի մեջ և կաշկանդվածություն չունեմ ընդհանրապես: Ակնհայտ սպառնալիք է այդ հայտարարությունը ու մեզ չի վախեցրել, երեկոյան հավաքվելու ենք Քաջարան քաղաքում ու շարունակելու ենք ակցիաները: Սա արժանապատվության հարց է: Ֆաշիստներն էին այսպես անում, մարդկանց փակում էին մի տարածքում ու ներարկում թունավոր նյութեր: Գուցե էմոցիոնալ է, բայց այս պայմաններում հնարավոր չէ աշխատել», — ընդգծեց նա:

Ըստ Վահե Մխիթարյանի՝ գործադուլի մասնակիցներից մոտ երկու հարյուր հոգի գիշերել է գործարանի տարածքում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև