Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

«Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը ինձ համար եղել է երկար տարիների երազանք». Նոնո Սարգսյան (տեսանյութ)

«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնա Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը, պատմել է ֆիլմի ստեղծման պատմության ու անցած բարդ ճանապարհի մասին:

«Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը ինձ համար եղել է երկար տարիների երազանք ու փոքր քայլերով գնում էի իմ երազանքի հետևից:

Երևի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Հիշում եմ, երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ ես երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել ու հիմա ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնեմ ինձ վրա:

Հետո սկսվեցին աշխատանքները: Առաջին մարդն, ում հետ կիսվել եմ հարազատներիցս բացի, եղել է Արամ Կարապետյանը, ում շատ սիրում եմ: Ինքը հենց առաջին վայրկյանից ինձ հավատացել է, ոգևորել ու ոգևորվել է:

Երբ հարց առաջացավ, թե ով պիտի լինի ֆիլմի ռեժիսորը, ինձ համար այդ հարցը քննարկման ենթակա էլ չէր, որովհետև ինքը պիտի լիներ: Ինձ համար շատ կարևոր էր, որ ինքը կարողանում է այդ ֆիլմը նայել իմ աչքերով:

2-րդ մարդը, ում մասնակցությունն էլ չի քննարկվել, դա եղել է Խորեն Լևոնյանը: Անգամ հարց չի առաջացել, ով պիտի Սպարապետի կերպարը ներկայացնի:

Բարդ էր նկարահանման ընթացքը, շատ լարված, թվում էր, թե մենք պատերազմի մեջ էինք: Թիմը շատ լավն էր, պինդ էր, մի ընտանիքի նման էր, բայց պարտավորեցնող էր: Այնքան շատ էր ճիշտ անելու, չսխալվելու ցանկությունը, որ երբեմն թվում էր, թե խտանում է էմոցիաները ու հեսա պիտի պայթի, բայց ի սկբանե ես ինձ խոսք էի տվել, որ պետք է լինեմ, պինդ, ամուր, երբեք, ինչ էլ պատահի չպետք է խուճապի մատնվեմ, որպեսզի թիմն էլ խուճապ չզգա»,- անկեղծացել է Նոնո Սարգսյանը:

Ֆիլմը էկրան կբարձրանա մարտի 5-ին՝ Սպարապետի ծննդյան օրը: Այն կցուցադրվի նաև ԱՄՆ-ում և տարբեր երկրներում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Genetic Production (@genetic_production)

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև