Skip to main content

Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը

Լրահոս

Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնորդների չնախատեսված հանդիպումը՝ նվիրված Ուկրաինային և համաեվրոպական անվտանգությանը։

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից:
Հակաճգնաժամային գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը, սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խնդիրը համարել է ոչ տեղին և ժամանակավրեպ: Այս հարցում Բեռլինի դիրքորոշումը պաշտպանել է Վարշավան, ինչի մասին գագաթնաժողովից հետո ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, դեռևս ճգնաժամային հանդիպումից առաջ ասել էր, որ Լոնդոնը «պատրաստ և պատրաստակամ է» անհրաժեշտության դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին բազմիցս խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ճգնաժամային գագաթնաժողովի հիմնական արդյունքն այն է, որ Եվրոպան կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը:
Facebook
Twitter

Կարդացեք նաև