Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել. ադրբեջանագետ

Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթիկ Հայրապետյանը։

«Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Ալիևը այցելել էր օկուպացված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ, որն իրենք կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ։ Իր հիմնական ելույթից զատ, Ալիևը նաև հարցուպատասխան էր ունեցել այդ գյուղ տարված ադրբեջանցի բնակիչների հետ, որտեղ մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել, դրանք ներկայացնում եմ առանց փոփոխության։

«Իհարկե, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, ես անձամբ եմ ղեկավարել բոլոր գործողությունները, և, կրկնում եմ, ինձ համար՝ որպես նախագահ, այս կարևոր խնդրից առավել որևէ բան երբեք չի եղել։ Եվ ես իմ ողջ նախագահական ժամկետը նվիրեցի դրան՝ մեր հողերի ազատագրմանը, մեր հողից բռնազավթիչների վտարմանը, արդարության և ազգային արժանապատվության վերականգնմանը։ Եվ մենք հասանք դրան․․․»։

«Թե՛ Ղարաբաղյան Առաջին պատերազմի, թե՛ Հայրենական պատերազմի նահատակների վրեժը լուծեցինք մարտի դաշտում։ Նրանք վրեժխնդիր եղան և վերականգնեցին արդարությունը․․․»։

«Մեր հողերի ազատագրումը օկուպացիայից իրականացրեցինք փուլ առ փուլ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրան հաջորդած հակաահաբեկչական գործողությունը հանգեցրին մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ամբողջական վերականգնմանը, և անջատողականները արմատախիլ արվեցին։ Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ վերացվել է, և Ադրբեջանի քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց հայրենի հողերը․․․»։

Այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայություն են առ այն, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, հստակ, ծրագրված կերպով պատրաստվել է Արցախի դեմ ագրեսիայի, իմիտացրել բանակցային գործընթացը, հենց իրենք են ժամանակ շահել ու դա ուղղել զինվելուն ու պատերազմի պատրաստվելուն։ Բնականաբար այդ ամենն ուղեկցվել է հայատյացության, վրեժի քարոզով, պատմության կեղծմամբ ու ագրեսիվ հռետորաբանությամբ, բայց նպատակը հստակ էր՝ հասնել նրան, որ Արցախում հայ այլևս չապրի։

Ալիևը անգամ դրանից հետո չի հանդարտվում, այժմ արդեն թիրախավորում է բուն Հայաստանի Հանրապետության տարածքը, որը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», դրան զուգահեռ շարունակում է զինվել, իրականացնում է բազմաթիվ զորավարժություններ, շարունակում է հայատյացության ակտիվ քարոզը։ Կարճ ասած՝ Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել, բայց դրան զուգահեռ ծուռ հայելիների «իրական» Հայաստանում քաղաքական ղեկավարությունը շարունակում է հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու և Արցախի հարցում բոլոր տեսակի իրավունքներից հրաժարվելու «կարևորության» մասին․․․»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031