Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն

Լրահոս

Մոսկվայի համար վերալոյալացված իշխանություն+ռուսամետների համբավ ունեցող ընդդիմություն՝ երանելի բանաձև կարող է թվալ որոշ կրեմլյան աշտարակների համար. Աշոտյան

Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց գործողությունները առավել համոզիչ և ծրագրային ներկայացնելու համար։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի առանձին ուղերձ երկնեց այս առնչությամբ, բայց 2026-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ միայն իշխանությունները չեն զբաղվում «իմաստների մոդելավորմամբ» (моделирование смыслов)։ Այսպիսի անխուսափելի գործով են զբաղված նաև ընդդիմադիր շրջանակները։

Նիկոլի 14 կետանոց «մանիֆեստը» շատ է քննարկվել, ուստի թույլ տվեք այսօր անդրադառնալ ընդդիմության կոնտենտին։

Ի սկզբանե ասեմ, որ իմ կարծիքով, այստեղ առկա է հասկացություննեերի դիտավորյալ փոփոխում (подмена понятий), քանզի խնդիրը դուրս է 2026-ի ընտրություններին «մասնակցել-չմասնակցել» պարզունակ դիլեմայից։ Որոշները արդեն հայտարարել են մասնակցելու մասին, մյուսները դեռ վերջնական որոշում չունեն։ Ի վերջո, պարզ չէ նաև` արդյո՞ք խորհրդարանական ընտրությունները հերթական կլինեն։

Բուն խնդիրը, որը լարված քննարկումների և, ցավոք, շահարկումների առիթ է դարձել այլ է. ընտրություններին մասնակցելը Նիկոլին հեռացնելու վճռորոշ գործի՞ք է, թե՞ ոչ։

Այդ հարցի պատասխանը բանաձևելու համար բոլոր կողմերը դիմում են նախորդ ընտրությունների օրինակներին՝ 2018-ի և 2021-ի։ Նախ, փաստենք, որ մինչ այս պահը Նիկոլի օրոք մենք չենք ունեցել նորմալ պայմաններում ընտրություններ։ Թե 2018-ինը, թե 2021-ինը արտահերթ էին, ինչն ինքնին աննորմալության ցուցիչ է։

Ավելին, 2018-ինը հասարակական էյֆորիայի, իսկ 2021-ինը հասարակական շոկի ընտրություններ էին, որոնց ընթացքում հասարակությունը նորմալ մտորելու և սթափ որոշում կայացնելու ունակություն չուներ։

Այս իմաստով 2026-ինը, եթե լինի հերթական և առանց նախորդող նոր ֆորս-մաժորների, հավակնում է դառնալ Նիկոլի օրոք առաջին «նորմալ» ընտրությունը, որի արդյունքները այլ կերպ մեկնաբանել և հիմնավորել այլևս չի ստացվի։

2018-ի ընտրությունները Նիկոլից ազատվելու ընտրություններ չէին, քանզի «թավշյա էյֆորիայի» դոզան, որի տակ էին մնացել նաև այսօրվա որոշ ընդդիմադիրներ, երաշխավորում էր նրա հաղթանակը։

2021-ի ընտրություները պետք էին նախ դրսին. բոլորն էին ուզում Հայաստանում թողնել ներքաղաքական լարվածության գոլորշին` ռեգիոնում իրենց հաշվարկների համար առավել կանխատեսելի Հայաստան ունենալու նպատակով։

2026-ին անվերապահորեն գնալու մյուս վտանգն էլ կա։ Եթե 2018-ին և նույնիսկ 2021-ին Նիկոլը «պատմական Հայաստանն» էր խաղարկում, ապա գալիք ընտրություններից առաջ նա այլևս բացահայտել է իր հակահայկական գաղափարախոսությունը՝ այն բրենդավորելով «իրական Հայաստան» ցնդաբանությամբ

Եթե գեոպոլիտիկ իմաստով 2021-ը Արցախի լինել-չլինելու Ռուբիկոնն էին, ապա 2026-ինը՝ Ռուբիկոն է դառնալու Հայաստանի մնալ-չմնալու հարցով։ Իսկ հիմա դաժան, բայց անխուսափելի հարց. մենք ազնվորեն պատկերացնո՞ւմ ենք Նիկոլի կողմից կազմակերպվելիք ընտրություններում բարձր հավանականություն ունեցող հնարավոր պարտության և դրա կործանարար հետևանքների պատասխանատվությունը։

Շատ մեծ է վտանգը, որ այդքան երազած ՊՈՍՏ-ՆԻԿՈԼԻ փոխարեն մենք կառերեսվենք ՌԵ-ՆԻԿՈԼԻ հետ։ Այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Այո, Նիկոլի գլխից ԱՄՆ-ի ձեռքերը հանելուց և ԵՄ ձեռքերի անբավարար լինելուց հետո, ըստ որոշ գնահատականների, Նիկոլը կարող է վերադառնալ դեպի Մոսկվա (թեպետ իմ համեստ կարծիքով, նա մինչև վերջ փորձելու է խաղալ Էրդողանի տված քարտերով): Ու ըստ այդ նույն գնահատականների, Մոսկվան կարող է հետ ընդունել նրան՝ որոշ նստվածքով։

Հիմա մեկ այլ անհարմար հարց ինքներս մեզ. մենք O՞K ենք նման սցենարի հետ։ Պարզ է, չէ՞, որ այդ դեպքում Փաշինյանը 2026-ին վերընտրվելու շանսերը նաև արտաքին աջակցություն կստանան. Մոսկվայի համար վերալոյալացված իշխանություն + ռուսամետների համբավ ունեցող ընդդիմություն՝ երանելի բանաձև կարող է թվալ որոշ կրեմլյան աշտարակների համար։

Ի մի բերելով արձանագրեմ, որ եթե նախկինում մենք որպես հավաքական ընդդիմություն գործում էինք «բանը ընտրություններին չպիտի հասնի» հասկանալի գերակայությամբ, ապա այժմ բոլորով միասին արդեն քննարկում ենք ընտրությունների թեման։

Ազնիվ խոստովանենք, որ սա նահանջ է բոլորիս համար, որովհետև ի տարբերություն մաթեմատիկայի, այս տեմպերով քաղաքական իրականության մեջ 2026-ը ամենայն հավանականությամբ փոքր է լինելու 2021-ից, եթե նոր վառ դեմքեր չհայտնվեն»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031