Skip to main content

«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել

Լրահոս

ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կդիտարկվի ըստ պահանջների, հայ ժողովուրդը սա պետք է հստակ հասկանա, որ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ. Ուշակովս

Շատ արագ զարգանում է  երկկողմ՝ Եվրոպա-Հայաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում, և վերջապես ժամանակն է, որ մենք կարողանանք էլ ավելի կենտրոնալ այս դրական, երկկողմ օրակարգի վրա: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը:

«Ձեր խորհրդարանն օրենք է ընդունել, որով տրվել է Հայաստան-ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը: Սա նշանակում է, որ ԵՄ-ն գրավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք: Հայաստանն ու ԵՄ-ն երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել, մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք:

Եվրոպայի խորհրդանանն արդեն հստակ արտահայտվել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն բան կախված է նաև Հայաստանից, թե ինչ տիպի հարաբերություններ է ձգտում ունենալ Հայաստանը: Ակնհայտ է, որ ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և կդիտարկվի ըստ պահանջների, ըստ առաջնահերթության և ըստ չափորոշիչների: Սա շատ կարևոր է, և այս ուղերձը մենք պետք է հստակ հասցնենք Հայաստանի ժողովրդին, որ մարդիկ հասկանան, թե ինչ ակնկալեն և որ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ»,- ասաց Ուշակովսը:

Նա նշեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին:

«Իհարկե, Բաքուն և Մոսկվան թիրախավորում են այս առաքելությունը, և մեղադրանքներ են ներկայացնում, բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունն ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել: Նրանք փորձում են սա դիտարկել որպես վտանգ ու խոչընդոտ խաղաղության համաձայանագրին:

Շատ կարևոր է հասկանանք, որ Բաքուն, որ մերժում է այս համագործակցությունը և ցանկանում է  դադարեցնել Եվրոմիության առաքելությունը Հայաստանում, բայց Հայաստանը ներկայացրել է առաջարկ, որ լինի փոխադարձ զինամթերքի հսկողության մեխազնիմներ և սա օրինակ է, որ Հայաստանն ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգին, և մենք դրան աջակցում ենք, իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել: ԵՄ-ն նաև հետաքրքրված է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը շատ կարևոր է տարածաշրջանի կապերի և կոմունիկացիաների բացման համար», ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031