Skip to main content

Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Իրանը բանակցություններից չի հրաժարվում, բայց գլուխ չի խոնարհի ավազակների առաջ. Փեզեշքիանը՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե ամերիկյան իշխանություններն ապացուցեն իրենց բանակցելու ունակությունը։ Նրա խոսքով՝ ամերիկացիների համար բանակցելու առանցքային պայմանն այն է, որ Իրանը զենք չունենա։ Սակայն Փեզեշքիանն ընդգծել է, որ այդ պարագայում ԱՄՆ-ն կկարողանա «ռմբակոծել Իրանը, երբ կամենա»։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մի ասացվածք ունենք. սկզբում ապացուցիր քո ազգակցական կապը, հետո պահանջիր ժառանգությունդ», — ասել է նա՝ նշելով, որ չի կարելի նախ բոլոր հնարավոր պատժամիջոցները կիրառել երկրի նկատմամբ, հետո բանակցություններ առաջարկել։

«Ոմանք ասում են, որ մենք այլ տարբերակ չունենք, քան բանակցային սեղանի շուրջ գալ: Սակայն մենք չենք ասել, որ չենք բանակցելու։ Մենք պարզապես գլուխ չենք խոնարհի ավազակների առաջ»,- ասել է Իրանի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ կնախընտրեր Իրանի հետ համաձայնության գալ միջուկային հարցի շուրջ, քան «ռմբակոծել այն»:

Այս շաբաթ Եվրոեռյակի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) Իրանից պահանջել են նոր միջուկային համաձայնագիր ստորագրել մինչև տարվա կեսը։ Հակառակ դեպքում, եվրոպական խաղացողները սպառնում են վերականգնել բոլոր պատժամիջոցները, որոնք ժամանակին կիրառվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջուկային ոլորտում Թեհրանի զարգացումների համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև