Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Մեր շահերից է բխում, որ Արցախի ղեկավարները չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և Արցախը պահպանել են որպես հայկական. Օհանյան

Գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտական և այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք տանեն` այդ հարցը բարձրացնելով և երկկողմ բանակցություններում և նաև միջազգային հարթակներում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ, որ եթե նույնիսկ գաղտնի աշխատանք է տարվում, այդ գաղտնի աշխատանքը չպետք է բացառի հրապարակային աշխատանքին, որը որ պետք է երևա,  և ՀՀ-ում իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ:

Անընդհատ զիջելն Ադրբեջանին ոչ մի լավ տեղ չի տանելու: Մենք անընդհատ բարձրացնում ենք այն հարցը, որ  Ադրբեջանում մեր  ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք օրինական ընտրվել են Արցախի ինքնորոշման ժամանակ և նաև հետագայում Արցախի Հանրապետության ամբողջ գործունեության ընթացքում: Նրանց նկատմամբ ուղղակի անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, կեղծ դատավարություն է իրականացվում, իսկ այդ դատավարությամբ դատում են ոչ միայն նշված անձանց, այլ նաև՝ Արցախի ինքնորոշման իրավունքը և մեղադրանքի սլաքներն ամբողջությամբ ուղղում են դեպի ՀՀ:

Այս պարագայում այն իշխանությունը, որը որ ունի ամենամեծ լծակներն այդ ուղղությամբ աշխատելու, և երբ որ սլաքներն ուղղում են իրենց ուղղությամբ, եթե այդ ամենը պետք է կուլտ տա նման է նրան, որ այս 44-օրյա պատերազմի պարտությունից հետո անընդհատ ՀՀ իշխանությունները գնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո և մեկ օր դրա դեմը պետք է առնել: Իսկ դրա արդյունավետ ճանապարհն այն է, որ պարտված իշխանությունները պետք է շուտվանից հեռանային և այսօր էլ դա իրենք պետք է զգան:

Մեր շահերից է բխում, որ Արցախի ռազմաքաղաքական ռեկավարները կեղծ դատավարության մասնակից չլինեն և նրանք չդատապարտվեն այն բանի համար, որ իրենք Արցախի ինքնորոշման գաղափարը պաշտպանել են և ստանձնել են այդ պաշտպանության ղեկավարությունը և տարիներ ի վեր Արցախը պահպանել են որպես հայկական»,-ասել է Օհանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031