Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքները. Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել փոքր բիզնեսի հարկային բեռի կրկնապատկման հետևանքների վերաբերյալ:

«2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը կրկնապատկվեց, մասնավորապես՝

  • առևտրային գործունեության շրջանառության հարկի դրունքաչափը 5-ից դարձել է 10 տոկոս,
  • արտադրության ոլորտինը՝ 3,5-ից 7 տոկոս,
  • հանրային սննդի ոլորտինը՝ 6-ից 12 տոկոս,
  • այլ ոլորտներ՝ 5-ից 10 տոկոս։

Շրջանառության հարկի ոլորտից հանվեցին փաստաբանական և նոտարական գործունեությունները։

Զուգահեռաբար, միկրոձեռնարկատիրության առավել արտոնյալ հարման համակարգից շրջանառության հարկի ոլորտ տեղափոխվեցին տնտեսական գործունեության մի շարք տեսակներ՝ շարք անշարժ գույքի բրոկերները, վարսավիրները, ավտոտեխսպասարկում իրականացնողները, շինարարական աշխատանքներ կատարող վարպետները և այլ։

Այսպիսով, կառավարությունը նպատակ ուներ լրացուցիչ հավաքել 18,6 միլիարդ դրամ շրջանառության հարկ։

Ի՞նչ է արձանագրվում իրականում։

2025 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ պետական բյուջեի հարկային ընդհանուր մուտքերն աճել են 31,1 տոկոսով, իսկ դրա ընդամենը 6,6 տոկոսը կազմող շրաջանառության հարկի գծով մուտքերն աճել են 19,4 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնապատկվել են։

Հետևաբար, փաստացի արձանագրվում է այն, ինչը նաև օբյեկտիվորեն կանխատեսված էր․

շրջանառության հարկի կրկնապատկված դրույքաչափերի կիրառումը հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի էական կրճատման, կա՛մ՝ ոլորտում ստվերի ավելացման, կա՛մ էլ՝ երկուսը միասին»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև