Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն

Լրահոս

«Խաղաղության պայմանագիրը» մեզ համար «Պրահա 2» է․ Բագրատ Սրբազան

Ուզում եմ անդրադառնալ օրեր առաջ, ընդամենը երեկ կամ առաջին օրը հնչած այլևս այս չարիքի իշխանության կողմից խաղաղության պայմանագիր կոչվածին, որը իր խորքով, իր էությամբ, իր բնույթով, իր նկարագրով, իր արժեքով, ամեն ինչով կամ չարժեքով, պարզապես մեզ  համար Պրահա 2 են: Այս մասին իր ուղերձում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Այսօր տեղի է ունենում այն մեծ ողբերգությունը, որը մենք անվանել ենք Պրահա 2, այսինքն՝ հանձնելու բոլորիս, մեր պատիվը, արժանապատվությունը, հայրենիքը, կյանքը, մեր ամեն ինչը, մեր գոյության իմաստը նույնիսկ: Եվ ի՞նչ էր ասում, մենք տեղեկություն  ունեինք, որ այս ստախոսը, գերագույն ստախոսը հանդիպել է  օտարերկրյա դեսպաններին և ասել, որ հայտարարության պիտի հանդես գա կամ դիմումով հանդես գա և այսպես դիմելով ժողովրդին, որ այդ պայմանագրի՝ հիշում եք 17 կետեր, այլևս, որոնք վերջին երկու-երեք կետերը համաձայնեցված չէին,  այլևս համաձայնեցված են: Եվ սակայն, ինչպես տեսնում եք, ոչ թե հայտարարությամբ հանդես եկավ կամ դիմումով ժողովրդին, այդ վճռական, ճակատագրական փաստաթղթի հետ կապված, այլ պարզապես իրեն հատուկ, յուրահատուկ մոլորեցնելու ճանապարհով, այսպես իմիջիայլոց դարձնելու, որպեսզի որևէ կերպով արձագանքը և անդրադարձը համարժեք չլինի,  նախ արտգործնախարարի շրթունքներով և ապա թշնամու արտգործնախարարի շրթունքներով հայտարարվեց այդ մասին և ապա նա ստախոսը լրագրողների հետ ոտքի վրա իմիջիայլոց խոսեց այն մասին, որ միջանցքը հանձնելու ենք, տալու ենք բառացի ասած, մնացած կետերն էլ համաձայնեցված են»:

Գալստանյանի խոսքով՝ միևնույն ժամանակ Փաշինյանն ասում էր, որ  ժողովուրդն ամբողջությամբ  տեղյակ է այս գործընթացից, սակայն ոչ մի բանից էլ տեղյակ չէ։

«Եվ հիմա  ժամանակն է, որպեսզի այդ փաստաթուղթը, որը դուք այդքան գովերգում եք, հրապարակես, հրապարակես ուղղակիորեն՝ գրավոր տեքստով, ամբողջությամբ, որպեսզի ժողովուրդն իսկապես ծանոթ լինի։ Կամ ելնես և բարբաջես, խոսես, ուղղակիորեն խոսես, կետ առ կետ ընթերցելով և կարդալով, որպեսզի այլ որևէ ձևով ձեր սիրած բառով մանիպուլյացիաներ  չստեղծես, խարդավանքի, մոլորեցման, ստի որևէ առիթ չստեղծես և մեղքը նորից որևէ մեկի վրա չդնես», -եզրափակեց Գալստանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031