Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև

Լրահոս

Ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը․ Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայատարարությամբ է հանդես եկել․

«Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության յուրաքանչյուր սրմանը զուգահեռ՝ Հայաստանում ավելանում են լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, ընդ որում՝ վերջիններիս կողմից իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Ցավալի է, որ վերջին ժամանակներում լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորման դեպքեր տեսնում ենք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներից, թե՛ նրանց հարող շրջանակներից: Որևէ կողմ չի կարող քննարկման առարկա դարձնել լրագրողի՝ հարց տալու իրավունքը:

Սակայն այն ցինիզմը, որով լրագրողների հետ հարաբերվում են ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հավասարը՝ ինչպես արգահատելի արարքի կատարման, այնպես էլ՝ դրա հետևանքների չգիտակցման տեսանկյունից:

Ողբերգություն է տեսնել, որ սեփական երկրի լրագրողների հետ շփվել չցանկացող ՀՀ արտաքին գործերի նախարարն իր պաշտոնին ու դիրքին անհամարժեք կերպով է շփվում ընդամենն իրեն հարց տված լրագրողի՝ 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի և մյուս լրագրողների հետ:

Առավել տգեղ է հետևել, թե ինչպես է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության (ՔՊ) տարիքն առած պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում իր երեխայի տարիքի կին լրագրողի՝ Yerevan Tribune-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ ու միայն այն պատճառով, որ վերջինիս տված հարցերը նրան դուր չեն գալիս:

Անիմաստ է, իհարկե, իշխանություններին հերթական անգամ կոչ անել զսպել այս կամ այն պաշտոնյային, որովհետև յուրաքանչյուր նման դրսևորումից հետո նրանք ավելի լկտի, ցինիկ ու սանձարձակ են դառնում, բայց լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը կոնկրետ քրեական հոդվածի անվանում ունի: Սա՝ ի գիտություն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի:

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք որևէ դեպքում չտրվել սադրանքների, գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողներին թիրախավորելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, կոչ անում հատկապես իշխանության ներկայացուցիչներին՝ գալ կառուցողական դաշտ ու, ի վերջո, ըմբռնել՝ հարցերին պատասխանելն իրենց պաշտոնից բխող պարտադիր գործողություն է:

Կոչ ենք անում խստագույն պատասխանատվության ենթարկել Անդրանիկ Քոչարյանին` սանձարձակ պահվածք ցուցաբերելու, պատգամավորական էթիկան խախտելու, լրագրողին վիրավորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031