Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է | Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա | «Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը | Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել | Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ» | ՔՊ-ում պաշտոնների կռիվ է. «Հրապարակ» | ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան

Լրահոս

Հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը․ Ծառուկյան

Մեծ ուրախությամբ կիսվում եմ բոլորիդ հետ այսօր տեղի ունեցած պատմական իրադարձությամբ. Երևանի Արարատ կոնկակի, գինու, օղու կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը։

Այս կոնյակը պատրաստված է 1945 թվականի բերքից, այն չի վաճառվելու, լինելու է խիստ սահմանափակ խմբաքանակով։

Այս կոնյակի թողարկումը մասն է այն միջոցառումների, որ մենք նախաձեռնել ենք Հաղթանակի 80-ամյակը նշելու նպատակով։ Հայ ժողովուրդն իր նշանակալի մասնակցությունն է ունեցել այդ հաղթանակին։ Հայաստանը և Արցախը տվել են փառապանծ զինվորականներ, հերոսներ, գեներալներ, մարշալներ: Մեր ներդրումն իսկապես մեծ է։

Մենք պետք է հավուր պատշաճի հիշենք մեր հերոսներին, մեր ավագ սերնդի մասնակցությունը մեծ հաղթանակին, և նոր սերունդների համար կարևորենք նրանց անմահ գործը։

Մենք՝ հայերս, եղբայրական ժողովուրդների կողքին, ուս ուսի կռվել ենք՝ մեր արյամբ պահելով մեր հայրենիքի ամեն մետրը և մեր արժանապատվությունը։

Մենք՝ հայերս, մասնակցել ենք, թե´ Մոսկվայի պաշտպանությանը, թե´ Մինսկի, թե´ Փարիզի, և այլ քաղաքների ու պետությունների։ Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև չի´ կարելի մեզ բաժանել տարբեր հատվածների, չի կարելի կիսել մեր ժողովրդին։
Մենք մեծ ու շատ թանկ հաղթանակի մի մասն ենք և դրանով պետք է հպարտանալ։
Երբ իմ մտքում ծագեց այս պատմական առիթին նվիրված այս կոնյակի ստեղծման գաղափարը, ես վստահ էի, որ այս կոնյակի ամեն շիշը պետք է ունենա իր արժանի հասցեատերը.

1. Այս կոնյակը ես նվիրելու եմ Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն հայերին, որոնք մեր երկրի և ժողովրդի համար նշանակալից քայլեր են անում, բարձր են պահում հայի պատիվը։
2. Տարբեր ազգերի, տարբեր պետությունների այն ներկայացուցիչներին, ովքեր մեր ժողովրդի և մեր պետության բարեկամներն են, ու իրենց գործունեությամբ նպաստել են մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և մեզ համար կարևոր խնդիրների լուծմանը։

Այս կոնյակներն առաջիկայում կհայտնվեն աշխարհի տարբեր ծայրերում՝ որպես խաղաղության, համերաշխության և հայկական վերածննդի խորհրդանիշ։

Իմ հատուկ որոշմամբ այս կոնյակի առաջին նմուշները ստանալու են Բաքվի բանտերում գտնվող հայորդիների ընտանիքները՝ ի նշան համերաշխության, ի նշան մեր վճռականության՝ անելու ամեն ինչ նրանց ազատության համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև