Վատիկանում ավարտվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության պատարագը, որին ներկա է եղել 250,000 մարդ Արարողությունից հետո քաղաքի վրա զանգ է հնչել, և պապի դագաղը տեղափոխվել է։ Ֆրանցիսկոս պապը թաղվել է Մեծ Աստվածածնի եկեղեցում։ Բուն թաղման արարողությունը տեղի է ունեցել մարդկանց նեղ շրջանակի ներկայությամբ, այդ թվում՝ մի քանի կարդինալների։
