Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց | 57 համարի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը | Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն | Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները | Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ | Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան | Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է | Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան | Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան | Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն | Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի | «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել | Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան | Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա

Լրահոս

«Պլանավորված և կազմակերպված սադրանք է». «Հանրապետություն» կուսակցությունը՝ թաղապետի մասնակցությամբ ծեծկռուքի մասին

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի վարեբարյալ։

«Դատապարտելով բռնության և սադրանքի որևէ դրսևորում՝ մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի օրենքով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ուժով: Ակնհայտ է, որ նախկինները փորձում են կոնսենսուս մինուս մեկ ձևավորել՝ ԵՄ անդամակցության գործընթացը նախաձեռնած, Ուկրաինայի դեմ պատերազմը դատապարտող, Միութենական պետությանը դեմ և ՀՀ ինքնիշխանությունը բացարձակ արժեք համարող քաղաքական ուժին՝ պարբերական սադրանքների մեջ ներքաշելով։

«Հանրապետություն» կուսակցությունը ամրագրում է նաև, որ ամենաանպաշտպան մարդը դարձել է պետական ծառայողը, որ ենթակա է տարատեսակ, ռուսահպատակ բլոգերների, «հասարակական ակտիվիստների» անվան տակ հանդես եկող անձանց ներխուժումներին ոչ միայն աշխատավայր, այլև ընտանիք և անձնական կյանք, որը բացարձակապես համադրելի չէ մարդու իրավունքների պաշտպանության հետ, սրան հավելեք հակակոռուպցիոն և վերահսկողական մարմինների ուշադրության կենտրոն լինելը և կստանաք մի պատկեր, երբ կազմալուծվում է պետական համակարգի գործունեությունը: Մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է՝ ՀՀ ԵՄ դիրքորոշմանը դեմ հայտնի կենտրոններից ուղղորդվող:

Այս խնդրում լուրջ անելիքներ ունեն իրավապահ մարմինները, որոնք եթե երեկվա միջադեպը ընդունեին իբրև հանցագործության մասին հաղորդում և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին ու ակտիվիստ ներկայացող անձին հրավիրեին հարցաքննության՝ պարզելու համար, տեղի ունեցածը կոռուպցիա է, թե զրպարտություն, այսօրվա զարգացումները չէին լինի։ Հակառակ դեպքում նման գործընթացները վերջ չեն ունենալու և դառնալու են օրինաչափություն, որի շարունակականության պարագայում երաշխիք չկա, որ հաջորդ անգամ ամենաթողությունը ծանր հետևանքների չի հանգեցնի:

«Հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակության խնդիրը։

«Հանրապետություն» կուսակցությունը իր ստեղծման օրվանից` ՀՀ ինքնիշխանության ու պետականության պաշտպանության կողքին է և դրսից ու ներսից ուղղորդվող ցանկացած գործընթացի ու սադրանքի տալու է համարժեք պատասխան»,–ասված է հայտարարության մեջ

Facebook
Twitter

Կարդացեք նաև