Skip to main content

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին

Լրահոս

Թրամփը վերջնագիր է ներկայացրել ՌԴ-ին և Ուկրաինային. Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել բանակցային գործընթացից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «վերջնագրի տեսքով» պնդում է ներկայացրել՝ պահանջելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, հակառակ դեպքում ԱՄՆ-ն դուրս կգա կարգավորման գործընթացից. այս մասին breitbart.com-ին տված հարցազրույցում ասել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Նա հույս է հայտնել, որ շուտով կկայանա խաղաղության գագաթնաժողովը, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն անձամբ՝ բանակցելու Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին:

«Կարծում եմ, եթե ԱՄՆ-ը հետ է կանգնի այս հակամարտության կարգավորումից, այլ կերպ ասած՝ չցանկանա ներգրավվել դրանում և ասի՝ սա իմ պատերազմը չէ, ես փորձեցի անել առավելագույնը, կարծում եմ, որ դա վատ արդյունք կլինի բոլորի համար: Դա վատ է եվրոպացիների համար, վատ ուկրաինացիների, և ես չեմ կարծում, որ դա լավ է ռուսների համար: Մեր նպատակն է նրանց մի սենյակում հավաքել և ցույց տալ, որ այստեղ խաղաղ կարգավորման այլընտրանքները բոլորի համար են: Լուծումները գործում են, երբ ուղիղ խոսակցություններ են լինում:  Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ առանց այդ ուղիղ բանակցությունների, և եթե դրանք արագ տեղի չունենան, ապա Միացյալ Նահանգները հետ կանգնի և պարզապես չներգրավվի», — ասել է բանագնացը:

Ուիթքոֆն ընդգծել է, որ առանց Պուտինի համաձայնության անհնար է ուկրաինական հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

Նա հավելել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական թեմաներն են 5 շրջանները, որից 2-ը ՌԴ-ի վերահսկողության տակ են, 3-ը՝ խառը, ներկայումս փակ Զապորոժիեի ատոմակայանի շահագործումը և Ուկրաինայի՝ դեպի Դնեպր գետ և Սև ծով ելքը:

«Գլխավոր հարցերը վերաբերում են հինգ շրջաններին: Ռուսաստանը վերահսկում է այդ շրջաններից երկուսը, գերակշռող վերահսկողություն ունի… Զապորոժիեի ատոմակայանն այս քննարկման մեծ մասն է, քանի որ այն թագի գլխավոր զարդ է և այն փակվել է, բայց մենք պետք է վերաբացենք այն, քանի որ այն մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է մատակարարում Կիևի որոշ քաղաքներ: Հրաց է նաև, թե ինչպես է Ուկրաինան ջրի հասանելիություն ստանալու և իր ապրանքները հասցնելու շուկա», — ասել է բանագնացը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031