Skip to main content

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին

Լրահոս

«Նա պապ դարձավ առանց թոռնուհուն տեսնելու»․ Ռուբեն Վարդանյանը շարունակում է ամուր մնալ՝ զրկված լինելով նաև Աստվածաշնչից

GB News-ը Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի կալանքին է անդրադարձել՝ հրապարակումը վերնագրելով՝ «Քրիստոնյայի ահազանգը․ հոր «ապօրինի» կալանքի և «էթնիկ զտման» հետևանքով ավերված եկեղեցիների պայմաններում «մեզնից ոչ ոք ապահով չէ»:

Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածը՝ որոշ կրճատումներով.

«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները GB News-ին հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանին կալանքի ընթացքում թույլ չեն տվել օգտվել Աստվածաշնչից։

Հարևան Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյա բարերարի որդին հայտարարել է, որ «մեզնից ոչ ոք ապահով չէ»՝ նշելով, որ իր հայրը «էթնիկ զտման» զոհ է։

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Ռուբեն Վարդանյանին, առաջադրել են 42 մեղադրանք: Նրա որդու՝ Դավիթի բնութագրմամբ դա «կեղծ դատավարություն» է՝ «դատավարական մի շարք խախտումներով»։ Ռուբենը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ հիմնել էր «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ Ռուբենի որդի Դավիթը GB News-ին պատմել է, որ իր հայրն այսօր ապօրինի կալանքի տակ է Ադրբեջանում։

Դավիթը քննադատում է միջազգային լրատվամիջոցներին իր հոր դեպքի պես դեպքերի վրա «աչք փակելու» համար։ Նա ասում է․ «Մենք նրա կալանավորման մասին իմացանք սոցցանցերից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչը շատ նպատակային քայլ էր Ադրբեջանի կառավարության կողմից՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյային ցույց տալով, որ մեզնից ոչ ոք ապահով չէ»։

Չնայած կալանքին, Դավիթի խոսքով իր հայրը շարունակում է «ամուր» մնալ։

«Նա մի քանի անգամ նշել է, որ չի ցանկանում բողոքել պահման պայմաններից, քանի որ դա կշեղի ուշադրությունն ամբողջ գործընթացի ապօրինի լինելուց։ Մենք շաբաթական առավելագույնը մեկ-երկու անգամ կարողանում ենք նրա հետ մեկ-երկու րոպեանոց զանգեր ունենալ, բայց ոչ պարբերական։ Նախկինում նրա հետ խոսում էինք Կարմիր խաչի միջոցով։ Սակայն վերջերս հայտարարվեց, որ այդ երկրում Կարմիր խաչի գրասենյակը փակվում է, ինչն էլ ավելի կսահմանափակի մեր հաղորդակցումը։ Դուստրս ծնվել է նրա կալանքի ընթացքում։ Հույս ունենք, որ մոտ ապագայում նա կկարողանա հանդիպել նրան։ Բայց նա պապ դարձավ առանց թոռնուհուն տեսնելու, ինչը մեզ համար ցավալի է»։
Փաստաբան Ջարեդ Գենսերը GB News-ին Վաշինգտոնից հայտնել է, որ Ռուբենին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից։ «Սա հակասում է Ադրբեջանի ներկայացրած թեզին, թե այս հակամարտությունը կապ չունի նրանց քրիստոնյա լինելու փաստի հետ, և թե այն տարածքների ապօրինի գրավման մասին է», — ասում է նա։

Գենսերը նաև քննադատում է համաշխարհային լրատվամիջոցներին՝ նշելով, որ կենտրոնացած լինելով Գազայի և Ուկրաինայի պատերազմների վրա՝ «անտեսվում» է տարածաշրջանի քրիստոնյաների ծանր վիճակը։ Նա հավելում է. «Կովկասում տեղի ունեցած էթնիկ այս զտումը չի արժանացել համաշխարհային մեծ ուշադրության»։

Միաժամանակ նա հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը կարևորել է հայ քրիստոնյաների ազատությանն ուղղված ջանքերը, քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը «հետաքրքրված չէ» խաղաղությամբ։
Փաստաբանն ընդգծում է. «Որպես Ռուբենին և մյուս բանտարկյալներին պաշտպանող կողմի համար մեր խնդիրն այն էր, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը ցանկություն չունեին առաջնահերթ դարձնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կամ իրենց քաղաքացիների ազատ արձակումը։ Ալիևը որևէ քայլ ձեռնարկելու ոչ մի շահագրգռություն չունի, քանի որ այս ամենը նրա համար տարածաշրջանի էթնիկ զտման ուղղությամբ տասնամյակների ջանքերի արդյունք է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031