Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

«Պետք է դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը», «Եթե հնարավոր լինի, նաև պետությունը կմասնակցի». քննարկում՝ ԱԺ-ում

«Հրազդան ցեմենտ»-ի հարցը գտնվում է կառավարության ուշադրության հասցեում»: Այս մասին ԱԺ նիստին ներմուծվող ցեմենտի տուրքի բարձրացման հարցի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ նման խոշոր գործարանում սնանկացման գործընթաց է, կառավարությունն ի՞նչ քայլերէ  ձեռնարկում դա թույլ չտալու համար:

«Մի քանի անգամ կոնսուլտացիաներ և հանդիպումներ է եղել սեփականատերերի հետ, և այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես կարելի է այդ հարցը լուծել: Այնտեղ ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել, որի արդյունքում սնանկացման գործընթաց է սկսել»,- ասաց փոխնախարարը:

Ըստ պատգամավորի՝ «Հրազդան ցեմենտ»-ի առողջացման համար պետք է դիտարկել կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը: «Ես կարծում եմ՝ մենք ինքնահոսի պարզապես թողնելու իրավունք չունենք նման ռազվարական նշանակության գործարանների ճակատագիրը»,- ասաց Թորոսյանը:

Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ ինքնահոսի թողնելու խդնիր չկա:

«Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, կարծում եմ՝ հետագա հանդիպումներում կդիտարկենք, եթե հնարավորության տարբերակներ կան, նաև պետությունը կմասնակցի»,- ասաց նա:

Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է ներմուծվող ցեմենտի մաքսատուրքը գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել 800-ապատիկի չափով: Նախագիծն Աժ-ն ընդունել է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև