Skip to main content

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին

Լրահոս

Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ պետք է ազատվել կեղծ գիտնականներից, այդ կեղծ գիտնականներից մեկը Վահան Կոստանյանն է, ի՞նչ եք արել պարզելու համար. Գեղամ Մանուկյան

Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ պետք է ազատվել կեղծ գիտնականներից, այդ կեղծ գիտնականներից մեկը Վահան Կոստանյանն է, ի՞նչ եք արել պարզելու համար:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը․

«Քվոտավորում դրեցիք, ես, ՀՀ քաղաքացի Գեղամ Մանուկյանը, պատրաստ լինելով վճարել 24 միլիոն, չեմ տեղավորվում այդ քվոտավորման մեջ: Դիմում եմ Սահմանադրական դատարան, որովհետև այս օրենքն ասում է, քաղաքացին կարող է 24 միլիոն տա ու մեկ ամիս ծառայի։ Առանց քվոտավորումների, երբ որ ես, որպես քաղաքացի, իրավունք եմ ունենալու դիմել Սահմանադրական դատարան, ասելով, որ իմ հարևանը գույքային առավելություն ունի ու կարողացել է վճարի ու չծառայի, իսկ ես չունեմ։ Գույքով պայմանավորված ՀՀ Սահմանադրությամբ խտրական իրավունք չկա»,- ասաց նա։

Մանուկյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ այս դահլիճում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մի հետաքրքիր բան է հայտարարել․

«Նա ասաց՝ պատրաստվում է լյուստրացիայի ենթարկել, պատրաստվում է հրապարակել կոնկրետ պաշտոնյաների անուններ, որոնց զավակներ են ծառայությունից ազատվել տարբեր զարտուղի պատճառներով: Օրինակ՝ այլ երկրի քաղաքացիություն ընդունելու պատճառով ազատվել են ծառայությունից, բայց մինչև հիմա, ցավոք սրտի, դա չտեսանք»,- ասաց նա:

Մանուկյանը նաև նշեց, որ կառավարության նիստում շատ հետաքրքիր երկխոսություն եղավ: Նա նշեց, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ պետք է ազատվել կեղծ գիտնականներից:

«Այդ կեղծ գիտնականներից մեկը՝ Վահան Կոստանյանը, Արարատ Միրզոյանի հետ 18 թվականից բոլոր պաշտոններում եղել է: Երեք տարի համալսարանի արվելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան ընդունվեց չծառայեց, որևէ գիտական հոդված չգրեց, չհրապարակեց, որևէ քննություն չհանձնեց, վերջին պահին դիմում գրեց, դուրս եկավ ասպիրանտուրայից, բայց էլի բանակ չգնաց, ձևակերպեց պաշտպանության նախարարությունը առողջական պատճառներով: Ի՞նչ եք արել սա պարզելու համար»,- ասաց նա:

ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը միջամտեց և հայտարարեց, որ պետք չէ անմեղության կանխավարկած խախտել և մեղադրել որևէ մեկին որևէ բանում:

Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, որ այս և բոլոր դեպքերըբ պետք է ուսումնասիրվեն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031