Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

Խնդիրը կարող ես լուծել, երբ ինքդ ուղնուծուծով խնդիր չլինես. Հայր Հովհաննես Թորգոմյան

Հայր Հովհաննես Թորգոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ավելի քան 20 օր երկրի վարչապետի թեթև ձեռամբ Հայաստանի օրակարգի թիվ մեկ հարցը կուսակրոնության ուխտի խախտման խնդիրն է: Իրավական, կանոնական, բարոյական որևէ հիմնավորում, որ մարդու անձնական կյանքը անձեռնամխելի է, դժբախտաբար հասանելի չի դառնում երկրի բարձրագույն իշխանավորին:
Ավելին, անձը չի կարողանում ըմբռնել, որ փողոցային բամբասանքների և հերյուրանքների տարածումը անհարիր է իր հանգամանքին, վնասակար երկրին և ուղղակի խարխլում է հասարակության հիմքերը:
Նրա բերած փաստարկը մեկն է. հոգևորականը չի կարող ունենալ «անձնական կյանք» : Նա նույնիսկ չի կարողանում ըմբռնել «անձնական կյանք» հասկացության բովանդակությունն ու տարողությունը:
Հատուկ «օժտվածների» համար ուզում եմ մեկընդմիշտ արձանագրել, որ «անձնական կյանք» հասկացությունը վերաբերում է ոչ միայն նյութական ու կենսաբանական առարկաների ու մարմինների հետ մարդու շփումին, այլ այն ամենին, ինչ մարդը տեսնում է, զգում է, որպես տեղեկություն տիրապետում է, որպես փորձառություն ապրում է:
Չի կարելի դիպչել այս ամենին և առավել ևս չի կարելի հանրայնացնել: Դա հղի է մարդկանց միջև պառակտություն և թշնամանք սերմանելու վտանգով և ի վերջո հասարակությունը բարոյալքելու վտանգով: Դրա համար է, որ եկեղեցին հոգևորականների ընդունած խոստովանությունների միջոցով հայտնի դարձած մեղքերի բացահայտումը և տարածումը խստիվ դատապարտում է, և տվյալ հոգևորականին պատժում կարգալուծությամբ:
Պատկերացնենք, որ յուրաքանչյուր հոգևորական այսօրվանից սկսի հանրայնացնել այն ամենը, ինչին տեղեկացել է խոստովանության միջոցով:
Ո՞րն է լինելու դրա բարիքը. հասարակության առողջացու՞մը, թե՞ քայքայումն ու կործանումը: Եվ արդյո՞ք վստահ է երկրի վարչապետը, որ խոստովանությունների բացահայտումից հետո առաջին հարվածը չի ստանա հենց իր ընտանիքը: Հարց է առաջանում. արդյո՞ք պետք է, որ հանրայնացվի անմիջապես իր ընտանիքում տիրող բարքերն ու իրավիճակները: Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. «ընտանիք չկա, որ խնդիր չլինի»: Խնդիրները պետք է լուծել սիրով և համբերատարությամբ և ամենակարևորը, խնդիրը լուծելու հավակնող անձը նախ ինքը չպիտի լինի խնդիր:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031