Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել Եվրոպային անհապաղ վերականգնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները

ԵՄ 3 երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, պետք է լիովին վերականգնեն Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Ժամանակն է հենց հիմա ակտիվացնել պատժամիջոցների վերականգնման (Snapback) մեխանիզմը։ Ես կոչ եմ անում «եվրաեռյակ»-ին՝ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, վերականգնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները», — նշել է նա գրառման մեջ։

Սաարը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու Իրանի որոշումն անվանել է անընդունելի:

«Իրանը հենց նոր սկանդալային հայտարարություն է տարածել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը կասեցնելու մասին։ Սա իր բոլոր միջազգային միջուկային պարտավորություններից և հանձնառություններից լիակատար հրաժարում է», — ասել է Սաարը։

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը վճռականորեն գործել և օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ կանխելու Իրանի միջուկային նկրտումները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031