Skip to main content

Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար, որովհետև ԵՄ-ի օրենքներով անգամ թեկնածու անդամի հետ կապված որևէ երկիր չի կարող լինել որևէ մաքսային միության անդամ․ Աշոտյան | Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

Լրահոս

Մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և ի պաշտպանություն եկեղեցու կանգնած Սամվել Կարապետյանն այսօր ապօրինաբար ազատազրկված են. Մուշեղ եպիսկոպոս

Հուլիսի 2-ին Միածնաէջ Մայր Տաճարում հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության, նեղյալների մխիթարության համար Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Իր քարոզում Սրբազան Հայրն ընդգծեց, որ Քրիստոսի և առաքյալների գործունեությունն ընթացել է զրկանքներով՝ հիշեցնելով Տիրոջ խոսքը. «Եթե Ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15:20), որպես զգուշացում բոլոր դարերում հավատացյալներին սպասվող դժվարությունների մասին։

«Մեր ժամանակներն այսօր էլ հիշեցնում են Տիրոջ երկրային կյանքի տարիները և առաքյալների գործունեության ժամանակները, քանի որ այսօր էլ Եկեղեցու հանդեպ ծավալվում են տարատեսակ դատապարտելի արշավներ, Փրկչի կենարար վարդապետության դեմ դրվում են կեղծ գաղափարախոսություններ։ Ինչպես երբեմն Հավիտենական և Խաղաղության թագավորի փոխարեն՝ հրեից թագավոր էին փնտրում, մարդկանց հոգիների Փրկչի փոխարեն՝ հռոմեացիների լծից ապստամբ ազատարար էին փնտրում, այնպես էլ այսօր արդարությունը բարձրաձայնողների մեջ համախոհ, իսկ արժանապատիվ խաղաղության քարոզիչների մեջ՝ ըմբոստներ են փնտրում», — նշեց Սրբազան Հայրը՝ հավելելով, որ Հայրենիքի խաղաղության, ժողովրդի բարօրության համար մշտապես աղոթող եկեղեցականն է այսօր թիրախավորվում։

«Իրենց կյանքն Աստծուն, եկեղեցուն և հայրենիքին նվիրած մեր հոգևոր եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները և ի պաշտպանություն եկեղեցու կանգնած ու մշտապես հավատքը գործով ապրեցրած ազգային բարերար Սամվել Կարապետյանն այսօր ապօրինաբար ազատազրկված են և գտնվում են մեկուսարաններում»,- ասաց պատարագիչ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր հայորդիներին աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի փարատվի նրանց միայնությունը։

Վերջում Մուշեղ եպիսկոպոսը պատգամեց հավատցյալներին հավատարիմ մնալ հոգևոր ու ազգային արժեքներին, սիրել և պայքարել հանուն ճշմարտության ու չերկնչել հալածանքներից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031