Ադրբեջանը փորձում է զարգացնել հակաիրանյան թեման․ Տիգրան Աբրահամյան | Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան

Լրահոս

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք` կա´մ քաղաքական խորհրդակցություններ սկսել օրակարգում առկա կառավարության անվստահության պրոցեսի շուրջ կա´մ առաջարկել այլ լուծում, որը կբխի երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից․ Աբրահամյան

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք` կա´մ քաղաքական խորհրդակցություններ սկսել օրակարգում առկա կառավարության անվստահության պրոցեսի շուրջ կա´մ առաջարկել այլ լուծում, որը կբխի երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից։

Գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վերջին 3-4 ամիսների ընթացքում ներընդդիմադիր դաշտում դիսկուրսն ու դրա շուրջ քաղաքական փոխհրաձգությունը 2026 թվականի ընտրությունների և կառավարությանն անվստահության հայտնելու շուրջ էր:

ՀՀԿ-ն դաշտում այն հիմնական ուժն է, որը ի սկզբանե կարծում էր, որ 2026-ին սպասելը խիստ ռիսկային է, որովհետև նախընտրական տրամաբանության և արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում իշխանությունը գնալու է քայլերի, որոնք կարող էին 2026-ի ընտրություններին ընդառաջ աննախադեպ իրավիճակ ստեղծել, որի պայմաններում երկիրը անվերականգնելի կորուստներ կունենար, իսկ ընտրություններն այլևս ոչինչ չէին փոխի:

Վերջին շաբաթները ցույց տվեցին, որ իշխանությունը երկիրը նոր փորձությունների մտցնելու ակտիվ շրջան է մտել, ինչի պարագայում, նույնիսկ ամենալավատեսները գիտակցում են, որ այս բնույթի իշխանության համար ընտրությունները զուտ ֆորմալ բնույթի պրոցեսներ են իրենց իշխանության երկարակեցությունն ապահովելու համար, որովհետև կա´մ մինչև դա ոչնչացնելու են դաշտը և մնան իրենք ու իրենց հաճախորդները կա´մ նույնիսկ տեսականորեն ընդդիմության հաջողության դեպքում այն ուժով խլվելու է:

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն մեկ անելիք` կա´մ քաղաքական խորհրդակցություններ սկսել օրակարգում առկա կառավարության անվստահության պրոցեսի շուրջ կա´մ առաջարկել այլ լուծում, որը կբխի երկրում ստեղծված աննախադեպ իրավիճակից»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031