Skip to main content

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Անոնս․ Ի՞նչ կլինի Վերին Ոսկեպարը հանձնելուց հետո, և ու՞մ ենք թողնում մեր բաժին պատերազմը․ 20․30-ին | Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը | ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյան ու՞ր են ոսկիները, թրերը, մեզ շանտաժ անել չեք կարող. Մեսրոպ Մանուկյան | Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան

Լրահոս

Կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն. Արաղչին՝ Իսրայելի վարչապետի հայտարարությունների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գրեթե 2 տարի առաջ խոստացել էր հաղթանակ Գազայում. արդյունքը՝ ռազմական փակուղի, ռազմական հանցագործությունների համար ձերբակալման օրդեր և ՀԱՄԱՍ-ի 200,000 նոր մարտիկ. այս մասին X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբասա Արաղչին՝ հռետորական հարց հղելով՝ «կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն»:

«Իրանի պարագայում նա երազում էր ջնջել ավելի քան 40 տարվա խաղաղ միջուկային նվաճումները։ Արդյունքը՝ իր վարձկանների կողմից սպանված տասնյակ իրանցի գիտնականներից յուրաքանչյուրը հասցրել էր նախապատրաստել ավելի քան 100 տաղանդավոր ուսանողի։ Նրանք Նեթանյահուին ցույց կտան, թե ինչի են ընդունակ։

Սակայն նրա ամբարտավանությունը սահմաններ չունի։ Ամոթալիորեն ձախողելով Իրանում իր բոլոր ռազմական նպատակները և ստիպված լինելով փախչել «հայրիկի» մոտ այն բանից հետո, երբ մեր հզոր հրթիռները գետնին հավասարեցրին Իսրայելի ռեժիմի գաղտնի օբյեկտները (ինչը Նեթանյահուն դեռևս թաքցնում է), նա բացահայտորեն թելադրում է ԱՄՆ-ին, թե ինչ ասել կամ անել Իրանի հետ բանակցություններում։ Անխուսափելիորեն առաջանում է հարց. կոնկրետ ի՞նչ է ծխում Նեթանյահուն։ Եթե ոչինչ, ապա ի՞նչ ունի «Մոսսադ»-ն ընդդեմ Սպիտակ տան», — գրել է Արաղչին՝ ակնկարկելով, որ Իսրայելի հետախուզական  ծառայությունը կարող է կոմպրոմատ ունենալ ընդդեմ ԱՄՆ նախագահի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031