Skip to main content

Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor

Լրահոս

Երբ սկսում է արդեն կապիտալը փախչել՝ սա խիստ վտանգավոր է. ՀՀ քաղաքացին ՀՀ-ի հետ այլևս հույս չի կապում. Նաիրի Սարգսյան

Եթե ներդրումները բացասական են, սա հիվանդության վերջին ստադիան չէ, երբ սկսում է արդեն կապիտալը փախչել՝ սա խիստ վտանգավոր է: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

Նա նշել է, որ ՀՀ-ում առկա է կապիտալի շարունակական փախուստ:

«Ինչ-որ մեկն արդեն  բնակարանով է իրեն ապահովվում որևէ այլ երկրում, ինչ-որ մեկը բիզնեսն է տեղափոխում, ինչ-որ մեկը բիզնեսն արդեն վաճառքի է հանել: Խոշոր գործարարների հետ երբ որ զրուցում ես ու փորձում ես նրանց մոտեցումները, վարքագիծը, ապագայի տեսլականը պատկերացնել՝ բոլորը տրամադրված են վաճառքների», — ասել է Նաիրի Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ տարբեր երկրներում, այդ թվում ԱՄԷ-ում հայերի կողմից ձեռքբերումների վիճակագրություն է հրապարակում, թե որքան բնակարաններ են ձեռք բերել:

«Ինչի՞ մասին են սրանք խոսում: Հայաստանի բանկային շահույթներն անընդհատ ավելանում են, ավանդները նվազում են պարբերաբար: Սրանք խոսում են նրա մասին, որ ՀՀ քաղաքացին ՀՀ-ի հետ այլևս հույս չի կապում», — եզրափակել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև