Հորդորում ենք՝ չփորձել տարբեր պատվիրատուների կողմից սոցհարցումների արդյունքները որպես իրականություն հրամցնել հանրությանը․ Իվետա Տոնոյան | Վթար՝ Լոռու մարզում․ մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր | Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն

Լրահոս

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. ՀՀ գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել էր, որ Սաշա Աֆյանը, ով 2008 թվականի փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նշանակվել էր Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ, կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է  էական վնաս:

2019 թվականի հոկտեմբերի 26-ին Սաշա Աֆյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր  2020 թվականի հունվարի 30-ին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

2025 թվականի հուլիսի 28-ին Գլխավոր դատախազությունում ստացվել են քրեական վարույթով երկու տուժողների բողոքները: Բողոքաբերները հայտնել են, որ չեն ստացել Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և միայն վերջերս են համացանցում հրապարակված հոդվածներից տեղեկացել, որ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս 2020 թվականին, բողոքում են որոշման դեմ և խնդրում են վերանայել այն:

Քննության առնելով տուժողների բողոքները, ինչպես նաև վերանայելով թիվ 62202608 քրեական վարույթի նյութերը՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ Սաշա Աֆյանի նկատմամբ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացրած քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը ենթակա է վերացման՝ նկատի ունենալով, որ Սաշա Աֆյանին մեղսագրված արարքի համար սահմանված է (այդ թվում՝ Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ) վաղեմության ժամկետների կիրառման արգելք:

Գլխավոր դատախազը, ի թիվս այլ իրավանորմերի, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0273/01/19 քրեական գործով 2021 թվականի նոյեմբերի 26-ին կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, քաղաքացիների բողոքներն իրավունքի ուժով (ex jure) համարել է օրենքով սահմանված ժամկետում տրված և վերացրել է Քննիչի՝ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031