Skip to main content

Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց

Լրահոս

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին․ Արա Աբրահամյան

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Ես նայեցի, թե ինչ են Ալիևն ու Փաշինյանը ստորագրել [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի ներկայությամբ։ Թրամփը պարզապես վկայեց, որ այո, նրանք ստորագրել են այն իմ ներկայությամբ, ուրիշ ոչինչ։ Ամերիկան ​​որևէ պատասխանատվություն չի կրում։ Այս թուղթը որևէ դեր չի խաղում և որևէ խաղաղություն չի բերի»,-ասել է Աբրահամյանը։

Նրա գնահատմամբ, Հայաստանը շահագրգռված է, որպեսզի այդ պայմանավորվածությունները կրեն իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ:

«Բայց այդ թղթերն իրավաբանորեն ոչ մի դեր չեն խաղում։ Սա շատ կարևոր է։ Բոլոր թղթերը, որ նա (Փաշինյան-խմբ. ՏԱՍՍ) ստորագրել է: Պայմանավորվածությունները պետք է իրավաբանորեն պարտավորեցնող լինեն, միջազգային իրավաբանները պետք է մշակեն այդ փաստաթղթերը, պետք է պաշտպանեն պետության շահերը։ Ուրեմն նա (Փաշինյան-խմբ. ՏԱՍՍ) չի պաշտպանում իր պետության շահերը»,-ասել է Աբրահամյանը։

Նրա կարծիքով, ԱՄՆ-ն և Ադրբեջանը ներկայումս շահում են Վաշինգտոնում ստորագրված հռչակագրից։

«ԱՄՆ նախագահ Թրամփը հաղթեց, քանի որ հայտարարեց. տեսեք, ես դադարեցրի պատերազմը, նրանք 35 տարի կռվեցին։ Եվ երկրորդ հաղթողը Ադրբեջանն է, նա ստացավ այն, ինչ պետք է ստանար»,-ասել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև